Ռոմանոս Պետրոսյանի զինծառայող որդու 20-ամյակն են ճոխ նշել. ովքեր են ներկա եղել

Ռոմանոս Պետրոսյանի զինծառայող որդու 20-ամյակն են ճոխ նշել. ովքեր են ներկա եղել

Sat, 17 Oct 2026 12:38:23 +0400


Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի որդու 20-ամյակն էր։ Թեեւ տղան գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ եւ կարճ ժամանակով է եկել տուն, սակայն Ռոմանոս Պետրոսյանը ճոխ խնջույք է կազմակերպել` որդու տարեդարձի առիթով: Խնջույքն անցկացվել է Աբովյան քաղաքից ոչ հեռու գտնվող «Սարին» ռեստորանում, մոտ 70 հյուր է ներկա գտնվել, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ ու կառավարության անդամներ, Նիկոլ Փաշինյանը թեև հրավիրված է եղել, բայց ներկա չի գտնվել: Հավանաբար COP17-ի հյուրերով է զբաղված եղել: Ռոմանոս Պետրոսյանը ռեստորան է եկել անվտանգության աշխատակիցներով շրջապատված։ Երեկոն վարել է հանդիսավար Արման Իսպիրյանը, DJ-ը եղել է Մանուկ Թորգոմյանը, իսկ հարվածային գործիքների վրա նվագել է Տիգրան Գալստյանը։ Խնջույքի, հանդիսավարի ու երաժշտության համար Պետրոսյանն ավելի քան 3 մլն դրամ է վճարել։

Ի դեպ հանդիսավարին ու երաժիշտներին նախապես զգուշացվել է, որ միջոցառումից կադրեր չհրապարակեն իրենց էջերում, քանի որ կառավարության ներկայացուցիչներ կան եւ միջոցառումը փակ է։ Նշենք, որ Պետրոսյանի որդին 3 ամսից ավարտելու է զինծառայությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ է խնդրել Թրամփը Պուտինին՝ Շենջենյան հանդիպման ժամանակ

Ինչ է խնդրել Թրամփը Պուտինին՝ Շենջենյան հանդիպման ժամանակ Sun, 29 Nov 2026 12:00:51 +0400 ԱՄՆ…

17 րոպե ago

154 տեղամասերից 25-ում արձանագրվել է թվով 29 խախտում․ «Անկախ դիտորդ»

154 տեղամասերից 25-ում արձանագրվել է թվով 29 խախտում․ «Անկախ դիտորդ» Sun, 29 Nov 2026 11:50:41…

27 րոպե ago

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոն է ներթափանել․ Սուրենյանը մանրամասնում է

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոն է ներթափանել․ Սուրենյանը մանրամասնում է Sun, 29 Nov 2026 11:48:06 +0400…

30 րոպե ago

Ալիևյան սահմանադրությունը ստացե՞լ է ընդդիմության աջակցությունը, գնու՞մ ենք հանրաքվեի

Ալիևյան սահմանադրությունը ստացե՞լ է ընդդիմության աջակցությունը, գնու՞մ ենք հանրաքվեի Sun, 29 Nov 2026 11:45:29 +0400…

33 րոպե ago

Սպիտակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արման Ավետիսյանը քվեարկեց. հոսանք չկա

Սպիտակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արման Ավետիսյանը քվեարկեց. հոսանք չկա Sun, 29 Nov 2026 11:42:01…

36 րոպե ago

Քրեական գործ է հարուցվել՝ ազարտային խաղեր կազմակերպելու համար

Քրեական գործ է հարուցվել՝ ազարտային խաղեր կազմակերպելու համար Sun, 29 Nov 2026 11:30:49 +0400 ՌԴ…

47 րոպե ago