Երասխը, Սեւակավանը, Արարատ քաղաքն ու Արարատ գյուղը, Զոդը, Արմաշը, Սուրենավանը՝ բոլորը մնում են տուպիկ

Երասխը, Սեւակավանը, Արարատ քաղաքն ու Արարատ գյուղը, Զոդը, Արմաշը, Սուրենավանը՝ բոլորը մնում են տուպիկ

Sat, 17 Oct 2026 12:45:11 +0400


Հոկտեմբերի 15-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանազատման գործընթացի շրջանակներում քննարկվում է սահմանի երկու կողմերում անկլավների և էքսկլավների գոյության բացառման տարբերակը: Նրա պնդմամբ՝ Բաքվի հետ այս հարցում փոխըմբռնումն արդեն «առարկայանում է»: Բայց ամեն անգամ, երբ այս վարչախումբը խոսում է «եզրափակիչ ակորդների» կամ հարևան երկրի ղեկավարի հետ ձեռք բերված «փոխադարձ ըմբռնման» մասին, հանրությունը պետք է պատրաստվի նոր զիջումների:

«Գաղափարն այնպիսին է, որ սահմանազատվեց, սահմանի երկու կողմերում անկլավ, էքսկլավ չի լինում: Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, այնպես չի, որ Արծվաշեն բնակավայրը մենք պետք է փակենք: Բայց, օրինակ, կարող է լինել, օրինակ, Արծվաշենի ու Հայաստանի արանքում տարածք կա, որը Ադրբեջանի տարածքն է, գաղափարներից մեկն այն կարող է լինել, որ Արծվաշեն գյուղն իր տարածքով տեղաշարժվում է այնքան, այսինքն, բերվում մոտեցվում է, մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով բերվում, մոտեցվում է նրան, որ իր և Հայաստանի արանքում տարածք չմնա», – ասում է Փաշինյանը:
Այս նկարագրությունից դժվար է պատկերացնել, թե ինչպես է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական Արծվաշենը «տեղաշարժվելու»:
Գյուղն իր սահմաններով «տեղաշարժվում» է՝ մի քիչ դեպի աջ, մի քիչ դեպի ձախ կամ ուղիղ, այնքան ժամանակ, մինչև կպչի Հայաստանի հիմնական տարածքին:

Այլ կերպ ասած՝ իշխանավորները քարտեզի վրա գյուղեր են «աջ ու ձախ» անում՝ կարծես, համակարգչային խաղ խաղան: Ինչպե՞ս են Արծվաշենը փոխանակելու այլ տարածքներով, ԱԽՔ Ալեն Սիմոնյանը հայտարարում է. «Դուք Քյարքիի մասին եք ասում, որը անկլավ է եղել սովետական շրջանում։ Դա քննարկում ենք, որ դա փոխանակենք, որ Քյարքին վերջնականապես դառնա Տիգրանաշեն, Արծվաշենն էլ, չգիտեմ ինչ անուն են իրենք դրել՝ դա էլ մնա իրենց։ Դա քննարկվում է, դա հնարավոր է, բայց հավասարության բերելով կիլոմետրերը։ Որքանով ես գիտեմ՝ Արծվաշենը ավելի փոքր է, քան 3-ը իրար հետ վերցրած»։ Բայց տարբերությունն ընդամենը 6 կիլոմետր է:
Փաստորեն, իշխանությունն ինքն է բացահայտում, որ մենք տարածքային և մակերեսային կորուստ ենք կրելու: Սակայն մեզ շտապում են հանգստացնել՝ հայտարարելով, թե սահմանազատման գործընթացի ավարտին Հայաստանի հռչակված 29,743 քառակուսի կիլոմետրը «ոչ կավելանա, ոչ կպակասի»:

Մենք զանգահարեցինք Երասխ, որը Տիգրանաշենից 12-13 կիլոմետր է հեռու, նախկին վարչական ղեկավար Նվեր Սամվելյանին: Նա ամեն կերպ խուսափում էր թեմայի շուրջ խոսել, ասելով, որ ինքը այլեւս վարչական ղեկավար չի, որ ինքը տեղաշարժման ու փոխանակման լուրերի մասին տեղյակ չի, ու առհասարակ՝ Տիգրանաշենը Երասխից հեռու է: Ոչ ոք չի՞ եկել, չի՞ խոսել բնակիչների հետ, մինչև այս սցենարները բարձրաձայնելը: «Ոչ, բայց Երասխում պրոբլեմ չկա տենց»,- ասաց նախկին վարչական ղեկավարը:

Ուրցաձորի նախկին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը, որն իր ընդդիմադիր հայացքներով է հայտնի, համարում է, որ պրոբլեմ կա ու շատ մեծ: «Ոչ մի ճանապարհ չի լինելու` եթե տան: Միակ ճանապարհը դեպի Սյունիք գնացող Ուրցաձորով է լինելու: Ենթադրենք` շրջանցող ճանապարհով անցար: Երասխը, Սեւակավանը, Արարատ քաղաքն ու Արարատ գյուղը, Զոդը, Արմաշը, Սուրենավանը՝ բոլորը մնում են տուպիկ: Հիմա այնտեղ մայրուղի է անցնում, ու մարդիկ ինչ որ տեղ շնչում են: Բայց պատկերացնում ես՝ ուրցաձորցի կա, ասում ա՝ ճանապարհը մեզ մոտով կգա, մեր գործերը լավ կլինեն: Դա հիմարություն է, որովհետեւ 30 հազարանոց Արարատը, Զոդը, 10 հազարանոց Դավալուն, իմ թվարկածները՝ բոլորի վիճակը վատանալու է: Օրերով, բացի այդ գյուղերի բնակիչներից, այդտեղով էլ ոչ ոք չի անցնելու: Ճանապարհը պատրաստ չի, ինչպե՞ս են դեպի Սյունիք գնացող ֆուռերը անցնելու, հարցական է: Մի բան էլ կա՝ որ Սելիմով ճանապարհ բացեն, Մարտունի, Սելիմ, բայց այդ դեպքում ճանապարհը դեպի Սյունիք 90 կիլոմետրով կերկարի», – ասում է Ռաֆիկ Անդրեասյանը:

Իսկ Արծվաշենը ոնց են մոտեցնելո՞ւ: «Ակների վրա չի՞. ուր ուզեն, կտանեն հողը», – դառը կատակեց Ուրցաձորի նախկին համայնքապետը, եւ խորհուրդ տվեց զանգահարել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, որը միակն է, ով հստակ խոսել է այդ բոլոր հարցերի շուրջ:

Հարցը, թե ինչպես է հնարավոր ավելի մեծ տարածքները տալ, փոխարենը ստանալ ավելի փոքրը և մնալ նույն թվի վրա, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը տեղին չի համարում: «Փոխանակման հարց չկա, մենք մերը մերո՞վ ենք փոխանակում: Թղթերով կա միայն մեկ անկլավ` դա Արծվաշենն է, եւ Արծվաշենն է մերը, եւ այսպես կոչված՝ 4 անկլավները», – ասում է նա: Եւ բացատրում է. ավելի վաղ նա բազմիցս հայտարարել է, որ բոլոր թղթերով Տիգրանաշենը մերն է ու միշտ մերն է եղել, այն երբեք Ադրբեջան չի եղել, Հայաստանում ընդհանրապես անկլավ չի եղել, եւ առհասարակ, այստեղ չկա փոխանակում, այլ կա միայն հողատվություն:

Ի՞նչ է լինելու Տիգրանաշենին հարող ճանապարհների, հողերի հետ, եթե այն, ինչ նախագծում է Փաշինյանը, իրականացվի: Նա ասում է՝ նրանք 4 անկլավ ունեն, մենք՝ մեկը: Մեր անկլավին ճանապարհ են տալիս, դա մեր հողն է լինելու, եւ մենք էլ իրենց 4 հատ ճամփա ենք տալու, այսինքն՝ մեկին չորս հող ենք տալու, ու ստանալու ենք մեկ ճանապարհ՝ դեպի Արծվաշեն: Ստացվեց, որ Ադրբեջանը մեզանից պոկեց 4 անկլավ, Այսինքն, նա ստանում է 4 անկլավ ու 4 հող` 8 միավոր, մենք ստանում ենք Արծվաշեն ու մի հող՝ 2 միավոր: Ու հնարավոր է, դա ոչ թե 4 անկլավ է, այլ 5, 6, նա մինչև 7 է ասում: Թե որոնք են հաջորդ երեքը՝ չի ասում: Կետ կետ գնում է, եւ դրանով չի ավարտելու: Ի՞նչ է լինելու հետո, մինչեւ ո՞ւր ենք հասնելու: «Իմ կարծիքով, ի վերջո հասնելու է Սեւանի ափ եւ Սյունիքը հայտարարի ընդհանուր տարածք»: Ի՞նչ է նշանակում Արծվաշենի տեղափոխում, ինչպե՞ս եք դա պատկերացնում. «Այսինքն, գյուղատեղին թողնենք, Արծվաշենը մոտեցնենք Հյաստանի սահմանին, մտցնենք մեջը»,- ասում է Հրանտ Բագրատյանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշխարհն «իրար է խառնվել»․ ցույցեր, ձերբակալվածներ, քաոս

Աշխարհն «իրար է խառնվել»․ ցույցեր, ձերբակալվածներ, քաոս Mon, 19 Oct 2026 10:30:18 +0400 Այս օրերին…

21 րոպե ago

«Ես խաբել չեմ կարող». Արթուր Մինասյանը հրաժարական է տվել

«Ես խաբել չեմ կարող». Արթուր Մինասյանը հրաժարական է տվել Mon, 19 Oct 2026 10:15:38 +0400…

35 րոպե ago

Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը Իրանի դեմ

Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը Իրանի դեմ Mon, 19 Oct 2026 09:30:03 +0400 Իրանի…

1 ժամ ago

Իրանում պետական համակարգը գործել է նախապես մշակված հնարավոր սցենարներով

Իրանում պետական համակարգը գործել է նախապես մշակված հնարավոր սցենարներով Mon, 19 Oct 2026 09:15:03 +0400…

2 ժամ ago

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են Mon, 19 Oct 2026 01:00:18 +0400 Այս օրերին Ֆրանսիայում…

10 ժամ ago

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց Sun, 18 Oct 2026…

11 ժամ ago