«Հրապարակ». Խնամքի կարիք ունեցող 362 անձ հերթում սպասում է

«Հրապարակ». Խնամքի կարիք ունեցող 362 անձ հերթում սպասում է

Thu, 13 Aug 2026 13:15:06 +0400


Մեր տեղեկություններով, շուրջօրյա խնամքի կարիք ունեցող հարյուրավոր ծերեր այս պահին պատշաճ օգնություն չեն ստանում նույնիսկ այն պարագայում, երբ հաշվառված են եւ շուրջօրյա խնամքի տակ գտնվելու համար աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններից ունեն դրական եզրակացություն։ Մենք գրավոր հարցում էինք ուղարկել նախարարություն՝ պարզելու կենտրոնների ծանրաբեռնվածությունը, հերթերի առկայությունն ու դրանց վերացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ներկայացնում ենք մեր հարցադրումներն ու պաշտոնական պատասխանները.

Որքա՞ն է շուրջօրյա խնամքի կենտրոնների ներկայիս ծանրաբեռնվածությունը։

Հայաստանի Հանրապետությունում շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրումն իրականացվում է 2 բաղադրիչով՝
1) Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգի պետական ոչ առեւտրային չորս կազմակերպությունների (երկուսը՝ ընդհանուր տիպի, երկուսը՝ մասնագիտացված) կողմից։
2) Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի եւ Վանաձորի տարեցների տան կողմից՝ ծառայությունների պատվիրակման միջոցով։
2026 թվականին շուրջօրյա խնամքի կենտրոններում ծառայություն է ստանում 1340 տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձ։ Շուրջօրյա խնամքի կենտրոնները ներկա պահին աշխատում են 100 տոկոս ծանրաբեռնվածությամբ։

Քանի՞ անձ է ներկայում հերթագրված՝ շուրջօրյա խնամքի կենտրոններում տեղավորվելու համար։ Արդյո՞ք հերթում սպասող անձանց տրամադրվում է որեւէ տեսակի աջակցություն, մինչեւ կենտրոններում տեղավորումը։

Շուրջօրյա խնամքի կենտրոններ ընդունվելու համար հաշվառված է 362 տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում՝ ընդհանուր տիպի խնամքի կենտրոնի համար՝ 62, իսկ մասնագիտացված խնամքի կենտրոնի համար՝ 300։
Շուրջօրյա խնամքի կենտրոններում հաշվառված անձինք, մինչ ուղեգրումը՝ ցանկության դեպքում, կարող են օգտվել տարեցներին մատուցվող տնային պայմաններում խնամքի ծառայությունից։

Ի՞նչ միջոցառումներ եւ քայլեր են ձեռնարկվում՝ շուրջօրյա խնամքի կենտրոններում տեղավորման հերթերի կրճատման եւ դրանց ամբողջական վերացման ուղղությամբ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության առաջնահերթություններից է նաեւ շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը:

Այս համատեքստում մշակվում են ապաինստիտուցիոնալացմանը եւ շուրջօրյա խնամքի կենտրոնների բեռնաթափմանը միտված ծրագրեր եւ միջոցառումներ՝ նպատակ ունենալով իրականացնել ageing in place կոնցեպտը՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց պահելով իրենց տանը, համայնքում եւ ապահովել նրանց համար շարունակական խնամք այլընտրանքային ծառայությունների միջոցով: Այս գաղափարին է միտված խնամքը ցերեկային կենտրոններում՝ ուղղված տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը: 2026 թվականին պետության հետ կնքած դրամաշնորհի պայմանագրի շրջանակում ցերեկային կենտրոններում ծառայություն է ստանում 600 շահառու։ Ոլորտային քաղաքականության նպատակն է՝ ապահովել ցերեկային խնամքի ներդրումը բոլոր մարզերում, ինչպես նաեւ՝ մեղմել ծառայությունների տարածքային բաշխվածության անհամաչափությունները: Ապաինստիտուցիոնալացմանն ուղղված միջոցառումների շարքին է դասվում նաեւ խնամքը տնային պայմաններում: Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2026 թվականի հուլիսի 31-ի «Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի (բացառությամբ խնամատար ընտանիքներում կամ խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում իրականացվող խնամքի) տրամադրման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 91-Ն հրամանի, հնարավորություն է ստեղծվել ավելի բարձրորակ ծառայություններ մատուցել ավելի մեծ ծավալներով (նախատեսելով մինչեւ 8-ժամյա խնամք տնային պայմաններում)։ Տնային պայմաններում խնամքը ներկայում ներդրված է ՀՀ բոլոր մարզերում: 2026 թվականին պետության հետ կնքած դրամաշնորհի պայմանագրի շրջանակում տնային խնամքի ծառայություն է ստանում 1425 շահառու, այդ թվում՝ 100 շահառու ստանում է մասնագիտացված խնամքի ծառայություն՝ նախատեսված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար: Միաժամանակ, նախատեսվում է ստեղծել համայնքային փոքր տներ 8-16 անձի համար, որոնք առավելագույնս մոտ կլինեն ընտանեկան միջավայրին։ Համայնքային փոքր տունը կապահովի անհրաժեշտ ծառայություններ՝ անձի անկախ ապրելու եւ համայնքում ներառվելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը և Ուկրաինան կրկին փոխանակվել են հարվածներով․ ինչ է հայտնի

Ռուսաստանը և Ուկրաինան կրկին փոխանակվել են հարվածներով․ ինչ է հայտնի Thu, 13 Aug 2026 14:00:08…

15 րոպե ago

Աբովյանը 24 ժամ է հոսանքազրկված է

Աբովյանը 24 ժամ է հոսանքազրկված է Thu, 13 Aug 2026 13:51:10 +0400 Մենք երեկ գրել…

24 րոպե ago

«Հրապարակ». Տավրոս Սափեյանը ՔՊ-ին գովազդող հարթակներ է ստեղծում, տարածք հատկացնում

«Հրապարակ». Տավրոս Սափեյանը ՔՊ-ին գովազդող հարթակներ է ստեղծում, տարածք հատկացնում Thu, 13 Aug 2026 13:45:09…

30 րոպե ago

Բաքվից Արման Եղոյանին հորդորում են ժանգլյորությամբ չզբաղվել

Բաքվից Արման Եղոյանին հորդորում են ժանգլյորությամբ չզբաղվել Thu, 13 Aug 2026 13:40:44 +0400 Նույնիսկ Ադրբեջանում…

35 րոպե ago

Ստացվում է` այս նախագծով իշխող ուժը չի ուզում, որ տենդերների ոլորտը վիճարկվի

Ստացվում է` այս նախագծով իշխող ուժը չի ուզում, որ տենդերների ոլորտը վիճարկվի Thu, 13 Aug…

42 րոպե ago

ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր

ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր Thu, 13 Aug 2026 13:30:09 +0400 Ավստրիայի Զալցբուրգ…

45 րոպե ago