Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

Բաքվից Արման Եղոյանին հորդորում են ժանգլյորությամբ չզբաղվել

Բաքվից Արման Եղոյանին հորդորում են ժանգլյորությամբ չզբաղվել

Thu, 13 Aug 2026 13:40:44 +0400


Նույնիսկ Ադրբեջանում են սկսել նյարդայնանալ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված տարատեսակ մանիպուլյացիաներից: Մասնավորապես, Minval.az-ի հեղինակ Ակպեր Հասանովը նշում է, որ ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի արած հայտարարությունը, թե ստորագրված փաստաթղթերում Զանգեզուրի միջանցք անվանումը չկա՝ տերմինների ժանգլյորության վառ օրինակ է, որն ուղղված է, իհարկե, հայ լսարանին: Հասանովը նշում է, որ հարցն այն չէ, թե հայ-ամերիկյան փաստաթղթերում կա՞ նշված Զանգեզուրի միջանցք անվանումը, թե ոչ, այլ կարևոր այն է, թե ինչ կոնկրետ տրանսպորտային ռեժիմ պետք է կիրառվի TRIPP-ի՝ Հայաստանով անցնող հատվածում և ինչ տնտեսական գործառույթ պետք է այն կատարի:

Ադրբեջանցի հեղինակը նկատում է, որ այս պարագայում սկզբունքային տարբերություն է առաջանում քաղաքական անվանման ու ֆունկցիոնալ բովանդակության միջեւ և հիշեցնում, որ Ալիևը, խոսելով միջանցքի մասին, հայտարարել է, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը դառնալու է Արևելք-Արևմուտք միջանցքի ճյուղերից մեկը և միևնույն ժամանակ կապված է լինելու Հյուսիս-Հարավ միջանցքի հետ: Բացի այդ, Ալիևը հայտարարել էր, որ Նախիջևանի միջով տարեկան 15 միլիոն տոննա բեռ պետք է անցնի և դա կարող է ինքիշխան հանրապետությունը վերածել տարածաշրջանի կարևորագույն տրանսպորտային հաբի:

Ակպեր Հասանովը գրում է. «Այս առումով, ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանի տարանցիկ տրանսպորտի խորհուրդը պաշտոնապես TRIPP-ը բնութագրում է որպես նախագիծ, որն ապահովում է uninterrupted transport connection -անխոչընդոտ տրանսպորտային կապ Ադրբեջանի եւ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Հստակորեն նշում է, որ Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների նոր կարևոր հատված։ Եւ այստեղ հասնում ենք հարցի բուն էությանը։ Անունը կարելի է չնշել, բայց դրա գործառույթը հնարավոր չի չեղարկել։ Արման Էղոյանը, ըստ էության, հայ հանրությանն առաջարկում է հետևյալ տրամաբանությունը. քանի որ փաստաթղթերում չի հիշատակվում «Զանգեզուրի միջանցք» անվանումը, դա նշանակում է Զանգեզուրի միջանցք գոյություն չունի։ Սակայն սա մոտավորապես համարժեք է պնդելուն, որ եթե փաստաթղթում չի հիշատակվում «մայրուղի» բառը, ապա այնտեղ նկարագրված ճանապարհը դադարում է լինել մայրուղի։ Իրականությունն այն է, որ միջազգային քաղաքականության և տրանսպորտային դիվանագիտության մեջ նախագծի պարամետրերը, այլ ոչ թե անվանումն է շատ կարևոր:

Այնուհետև հեղինակը հիշեցնում է, որ 2026 թվականի հունվարի 14-ին ստորագրված հայ-ամերիկյան փաստաթղթերում հստակորեն նշված են մայրուղու պարամետրերը, դրանք են՝ այս պրոյեկտով պետք է ապահովվի unimpeded, multimodal transit connectivity on the territory of Armenia – անխոչընդոտ մուլտիմոդալ տրանզիտ ապահովություն Հայաստանի տարածքով, բացի այդ ուղիղ նշված է, որ TRIPP-ը միավորում է Ադրբեջանի հիմնական մասն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և դառնում է Տրանսկասպյան առևտրային երթուղու կարևորագույն հատված: Այսինքն, հայկական փաստաթղթում երեք հստակ բան կա ֆիքսված՝ երթուղին անցնում է Հայաստանի տարածքով, միջանցքը կապում է Ադրբեջանն ու Նախիջևանը, և երրորդ ամենակարևոր ու սկզբունքային կետը՝ այն ապահովում է անխոչընդոտ անցում երթուղով…

Ադրբեջանցի հեղինակը փաստացի հիշեցնում է ՔՊ-ին, որ սեփական հանրությանն ու ընտրողներին պետք չէ ժանգլյորական հնարքներով եւ ապատեղեկատվությամբ սնել ու փորձել ցանկալին իրականության փոխարեն անցկացնել…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու Օլիվեյրայի փոխարեն Ռուֆին. Դանա Ուայթը՝ Արման Ծառուկյանի նոր մրցակցի մասին

Ինչու Օլիվեյրայի փոխարեն Ռուֆին. Դանա Ուայթը՝ Արման Ծառուկյանի նոր մրցակցի մասին Sun, 09 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով