Կպատժե՞ն Պապիկյանի՞ն, թե ոչ

Կպատժե՞ն Պապիկյանի՞ն, թե ոչ

Thu, 13 Aug 2026 14:21:09 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ զինված ուժերում զինծառայողի հերթական մահվան դեպքից հետո քննարկում է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանին հարց է ուղղվել՝ արդյոք ստեղծված իրավիճակում չի պատրաստվում պատասխանատվության ենթարկել պաշտպանության նախարարին։

Վարչապետը նշել է, որ առաջիկայում համապատասխան կառույցներում կադրային փոփոխություններ են սպասվում։ Նրա խոսքով՝ փոփոխությունները վերաբերում են այն ստորաբաժանումներին, որոնք անմիջականորեն պատասխանատու են խնդրի կանխարգելման և դրա ուղղությամբ տարվող աշխատանքների համար։

Փաշինյանը հայտնել է, որ որոշումն արդեն կայացրել է։ Մասնավորապես, փոփոխություններ կլինեն Ռազմական ոստիկանությունում և բարոյահոգեբանական ապահովման վարչությունում։ Միաժամանակ, ըստ վարչապետի, մանրամասն ուսումնասիրվելու է, թե ինչու իրականացվող միջոցառումները չեն ապահովում ակնկալվող արդյունքը։

Վարչապետն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է նաև անհատական պատասխանատվության մեխանիզմի կիրառում։

Միևնույն ժամանակ Փաշինյանը նշել է, որ իր գնահատմամբ՝ տվյալ խնդրի լուծման ուղղությամբ բավարար ջանքեր չգործադրելու հարցում պատասխանատվությունը չի կարող ուղղակիորեն վերագրվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ պաշտպանության նախարարին։

Օգոստոսի 13-ին ՊՆ զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին։ Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը մահացել է հրազենային վնասվածքից։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է իրականացվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սահմանային պատի կառուցումն ավարտել են

Սահմանային պատի կառուցումն ավարտել են Thu, 10 Sep 2026 00:00:48 +0400 Ֆինլանդիայի իշխանությունները ավարտել են…

31 րոպե ago

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար Wed, 09 Sep 2026 23:45:56 +0400 Ուկրաինան մտադիր է…

46 րոպե ago

Մշտական տագնապի մեջ․ մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում

Մշտական տագնապի մեջ․ մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում Wed, 09 Sep…

52 րոպե ago

Ռուս երգիչների յութուբյան ալիքներ են արգելափակվել

Ռուս երգիչների յութուբյան ալիքներ են արգելափակվել Wed, 09 Sep 2026 23:30:39 +0400 Ուկրաինական իշխանությունները երկրի…

1 ժամ ago

Նիկոլ Փաշինյան, Ջեյհուն Բայրամով, Բաքվի սահմանադրական պահանջները․ օրվա գլխավոր թեմաները

Նիկոլ Փաշինյան, Ջեյհուն Բայրամով, Բաքվի սահմանադրական պահանջները․ օրվա գլխավոր թեմաները Wed, 09 Sep 2026 23:16:17…

1 ժամ ago

Արտակարգ դեպք՝ Վարդանանց փողոցում

Արտակարգ դեպք՝ Վարդանանց փողոցում Wed, 09 Sep 2026 23:15:45 +0400 Սեպտեմբերի 7-ի առավոտյան ՆԳՆ օպերատիվ…

1 ժամ ago