Երբ կայսրը փորձում է քաղաքական հաշվեհարդար տեսնել եկեղեցու հովվապետի հետ

Երբ կայսրը փորձում է քաղաքական հաշվեհարդար տեսնել եկեղեցու հովվապետի հետ

Thu, 13 Aug 2026 15:45:41 +0400


Քաղաքական իշխանությունների հրահանգով դատարանի առաջ կանգնած բարձրաստիճան եկեղեցականների կամ եկեղեցապետերի մասին մեր այսօրվա հոդվածում կներկայացնենք Հռոմի Հովհաննես 12-րդ պապի դատավարության պատմությունը։ Պատմաբանները նշում են, որ Կաթոլիկ եկեղեցու հովվապետի դեմ իրականացված այդ դատավարությունն իրականում քաղաքական հաշվեհարդար է եղել։
Հովհաննես 12-րդ քահանայապետի դեմ դատավարությունը տեղի է ունեցել 963 թվականին, Հռոմում։ Դատական ատյանի վերածված ժողովի նախաձեռնողը գերմանական կայսր Օտտոն 1-ինն է եղել։ Դեռ հեռավոր 10-րդ դարում Եկեղեցական Քահանայապետական Աթոռն ընկալվել է ոչ միայն որպես հոգեւոր-կրոնական նշանակությամբ ինստիտուտ, այլ նաեւ որպես քաղաքական նշանակություն ունեցող։ Այն ժամանակներում Սուրբ Աթոռը սերտորեն կապված էր գերմանական իշխանապետությունների, իտալական ազնվականության եւ գերմանական կայսրական իշխանությունների հետ։ Միջնադարում Հովհաննես 12-րդին մեղադրել են բոլոր հնարավոր մեղքերի եւ հանցանքների մեջ՝ պետական դավաճանությունից մինչեւ անբարոյական վարք եւ կենցաղ։ Սակայն այսօրվա պատմագիտությունն այդ բոլոր մեղադրանքներին վերաբերվում է բավականին զգույշ՝ ընդգծելով, որ մեղադրանքների ծանրությունը հիմնականում կապված է եղել Հովհաննես 12-րդի եւ ժամանակի քաղաքական իշխանությունների միջեւ եղած հակամարտության հետ։ Այլ կերպ ասած՝ դեռ այն ժամանակներում քաղաքական իշխանություններն իրենց համար ոչ հաճո եկեղեցականներին կամ նույնիսկ քահանայապետին կարող էին «սեւացնել» տարատեսակ մեղադրանքներով՝ հասարակ ժողովրդի մոտ հեղինակազրկելու եւ, ի վերջո, նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար։ Բացի այդ, Հովհաննես 12-րդի դատավարության մասին հիմնական պատմիչը եղել է Լիթուփրանդ Քրեմոնցին, իսկ նա Պապի հակառակորդ Օտտոն 1-ին կայսեր կողմնակիցն էր։ Հասկանալի է, որ նա չէր կարող այդ ամենի նկարագրման համար լինել անաչառ սկզբնաղբյուր։ Այսօր արդեն գիտնականները համակարծիք են այն հարցում, որ Լիթուփրանդ Քրեմոնացու տեքստերում առկա է քաղաքական խեղաթյուրում, որի նպատակը կայսր Օտտոն 1-ինի գործողություններն արդարացնելն էր։

Հովհաննես 12-րդը Հռոմի պապ է դառնում մոտ 955 թվականին, մոտ տասնութամյա տարիքում։ Նա իտալացի ազնվական Ալբերիկուս 2-րդ Սպոլետացու որդին էր, աշխարհիկ անունով՝ Օկտավիանուս։ Հովհաննես 12-րդն իր ծագման բերումով՝ ե՛ւ իտալական ազնվականությունն էր ներկայացնում, ե՛ւ քաղաքական իշխանություն ուներ ու ազդեցություն, ե՛ւ Եկեղեցու առաջնորդն էր։ Այն ժամանակվա էլիտաներում էլ կային ճամբարներ եւ սուր պայքար։ Իր հակառակորդների «հարցերը լուծելու» համար՝ Հովհաննես 12-րդը դիմում է գերմանական Օտտոն 1-ին կայսեր օգնությանը։ Վերջինս ժամանում է Հռոմ, եւ Պապը նրան թագադրում է կայսր։ Սակայն Հովհաննես 12-րդը սկսում է բանակցություններ Օտտոն 1-ինի հակառակորդների հետ, ինչի պատճառով էլ կայսրն իմանում է եւ որոշում հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ։ Օտտոն 1-ինը 963 թվականին նորից է մտնում Հռոմ եւ հրահանգում է կազմել ժողովական ատյան ու դատել Հովհաննես 12-րդին։ Ժողովը, իհարկե, ձեւավորվում է ու, ինչպեսեւ կարելի է սպասել, հնարավոր ու անհնարին բոլոր մեղքերի մեջ մեղադրում է Պապին ու նրան հռչակում գահազուրկ։ Սակայն Հովհաննես 12-րդը մինչեւ վերջ չի ընդունում ժողովի որոշումներն ու լեգիտիմությունը եւ հակադարձ քայլեր է ձեռնարկում։ Ժողովը նույնիսկ ընտրում է նոր Պապ՝ Պիոս 8-րդին, որն Օտտոն 1-ինի համար ընդունելի էր։ Բայց երբ կայսրը հեռանում է Հռոմից, Հովհաննես 12-րդը վերադառնում է։ Սակայն շատ քիչ է ապրում դրանից հետո եւ 964 թվականին անակնկալ մեռնում է։ Հարցի քաղաքական կողմն ինքնին հասկանալի էր։ Իսկ ահա մեղադրանքների բարոյական կողմի հետ կապված, նույնիսկ իտալական Enciclopedia dei Papi-ն հատուկ կերպով ընդգծում է, որ անկարելի է մեկ սկզբնաղբյուրի հիման վրա, այն էլ՝ երբ հայտնի է, որ վերջինս քաղաքականապես օբյեկտիվ տեքստ չի համարվում, փաստել, թե Հովհաննես 12-րդի դեմ ներկայացված մեղադրանքների որ մասն է եղել իրականություն եւ որ մասը՝ ժամանակի պետական-քաղաքական համակարգի սեւ քարոզչության հետեւանք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անոմալ շոգ եղանակի պատճառով մահացությունների թիվը հասել է 7 հազարի

Անոմալ շոգ եղանակի պատճառով մահացությունների թիվը հասել է 7 հազարի Sat, 05 Sep 2026 03:00:47…

2 ժամ ago

ԵՄ-ն միացավ Իրանի՝ տնտեսական մեկուսացման քաղաքականությանը

ԵՄ-ն միացավ Իրանի՝ տնտեսական մեկուսացման քաղաքականությանը Sat, 05 Sep 2026 01:00:55 +0400 Եվրամիությունը պաշտոնապես միացել…

4 ժամ ago

Կիևյան կամրջի մալուխները բռնկվել են

Կիևյան կամրջի մալուխները բռնկվել են Sat, 05 Sep 2026 00:07:40 +0400 Latest news from Secure…

5 ժամ ago

Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից

Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից Sat, 05 Sep 2026 00:00:51 +0400 Միացյալ Նահանգները…

5 ժամ ago

Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը

Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը Fri, 04 Sep 2026 23:45:21 +0400 ԿԳՄՍ նախարարի հրամանով…

5 ժամ ago

Իրանի դեմ` գաղտնի օպերացիաներ

Իրանի դեմ` գաղտնի օպերացիաներ Fri, 04 Sep 2026 23:30:02 +0400 Իրանի հետ Միացյալ Նահանգները չի…

6 ժամ ago