Ուրբաթ , 14 Օգոստոսի 2026

Պայթյուն՝ Ռոտերդամի նավահանգստում․ կա մեկ զոհ

Պայթյուն՝ Ռոտերդամի նավահանգստում․ կա մեկ զոհ

Fri, 14 Aug 2026 03:00:35 +0400


Պայթյուն է որոտացել նիդերլանդական Ռոտերդամ քաղաքի նավահանգստում։ Զոհվել է մեկ մարդ։ Եւս մի քանի մարդ ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Dutch News-ը, վկայակոչելով տեղի իրավապահների տարածած հայտարարությունը։

Դեպքի վայրում աշխատում են արագ արձագանքման բուժբրիգադները, ուղղաթիռ, փրկարարներ եւ հրշեջներ։ Համաձայն նախնական վարկածի, պայթյունի պատճառը կարող էր լինել նորոգչական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած միջադեպը։ Ներկայումս, հիշեցնենք, որ նավահանգստում վերոնորգչական աշխատանքներ են ընթանում։ Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով ուղիղ կեսօրին՝ Եվրապորտում, որը Ռոտերդամի ավահանգստի այն մասնագիտացված հատվածն է, որը սպասարկում է խոշոր արդյունաբերական ձեռնարկություններին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պայթյուն եւ հրդեհ բեռնանավի վրա․ կան տուժածներ

Պայթյուն եւ հրդեհ բեռնանավի վրա․ կան տուժածներ Sat, 23 May 2026 19:30:37 +0400 Պայթյուն է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով