
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանին փոխարինել է Ալեն Սիմոնյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումներն արդեն հրապարակվել են Կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում:
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Արմեն Գրիգորյանը հրաժեշտ է տվել գործընկերներին։ Նա ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսից:
Ալեն Սիմոնյանը, որը վերջին հինգ տարիներին զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, հրաժարվել էր նոր խորհրդարանի պատգամավորական մանդատից:
Source: USAArmenia
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր