«Հրապարակ»․ Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները

«Հրապարակ»․ Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները

Fri, 14 Aug 2026 08:10:13 +0400


Ջրային կոմիտեն մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել ֆիզիկական անձի` Նազիկ Սահակյանի հետ` խորհրդատվական ծառայություն ստանալու նպատակով։ Այս պայմանագիրը կնքվել էր ապրիլի 6-ին, իսկ պայմանագրով պետբյուջեից Սահակյանին հատկացվելու էր 6 մլն 869 հազար 750 դրամ, որը վճարվելու էր փուլային եղանակով։

Պարզվում է՝ հուլիսի 31-ին Ջրային կոմիտեն նոր համաձայնագիր է կնքել Նազիկ Սահակյանի հետ, որով նշված ծառայությունը մատուցելու համար գումարի չափը 4 մլն 579 հազար 832 դրամով ավելացվել է, իսկ ծառայությունների մատուցման վերջնաժամկետ է սահմանվել 2026-ի հոկտեմբերի 31-ը։

Այսինքն՝ նշված խորհրդատվությունը պետբյուջեի վրա 11 մլն 449 հազար 580 դրամ է արժեցել։ Ընդ որում, պայմանագրում հստակեցված չէ, թե ինչու է նման անհրաժեշտություն առաջացել՝ գումարի չափն ավելացնելու։
Պարզաբանում ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Նազիկ Սահակյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Նշենք, որ նախկինում մենք զրուցել էինք նրա հետ, նա հայտնել էր․ «Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կա ծրագիր, որի շրջանակներում ֆինանսական մասնագետի գծով խորհրդատվությունների ծառայություն եմ մատուցում։ Ես ֆինանսական կառավարման մասնագետ եմ»։ Ուրիշ ո՞ր պետական կառույցներին է նման խորհրդատվական ծառայություններ մատուցում, Սահակյանը նշել էր․ «Սա առաջին պայմանագիրն է»։

Մենք հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչ ծրագրի շրջանակներում է Համաշխարհային բանկը ֆինանսավորել Ջրային կոմիտեին, սակայն Սահակյանը նշել էր, որ առավել մանրամասն ինֆորմացիա չի կարող տրամադրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նորատուսցի Ալիկը՝ կրիմինալ նոր սկանդալո՞ւմ

Նորատուսցի Ալիկը՝ կրիմինալ նոր սկանդալո՞ւմ Sat, 15 Aug 2026 14:30:22 +0400 Երեկ տեղեկություն տարածվեց, որ…

7 րոպե ago

«Հրապարակ». Ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորելն անընդունելի է, եթե մենք մեզ համարում ենք քրիստոնեությունն առաջինը ընդունած ազգ

«Հրապարակ». Ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորելն անընդունելի է, եթե մենք մեզ համարում ենք քրիստոնեությունն առաջինը ընդունած…

22 րոպե ago

Պուտինի դեպքում չի ասում՝ ով է զանգել, Ալիևի դեպքում շտապում է շեշտել, որ ինքն է զանգողը

Պուտինի դեպքում չի ասում՝ ով է զանգել, Ալիևի դեպքում շտապում է շեշտել, որ ինքն է…

36 րոպե ago

«Հրապարակ». Նապաստակին կարելի՞ է ասել՝ ինչո՞ւ ես վախենում գայլից

«Հրապարակ». Նապաստակին կարելի՞ է ասել՝ ինչո՞ւ ես վախենում գայլից Sat, 15 Aug 2026 13:45:37 +0400…

52 րոպե ago

Ադրբեջանցի նավաստիները հացադուլ են անում

Ադրբեջանցի նավաստիները հացադուլ են անում Sat, 15 Aug 2026 13:30:29 +0400 Թուրքական Cunda Shipping նավագնացության…

1 ժամ ago

Փաշինյանի վզին գցած օղակը մի կողմից քաշում են թուրքերը, մի կողմից՝ ռուսները

Փաշինյանի վզին գցած օղակը մի կողմից քաշում են թուրքերը, մի կողմից՝ ռուսները Sat, 15 Aug…

1 ժամ ago