Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

Դրական ոչինչ չի լինելու, եթե ես էլ ամեն անգամ այդպես անեմ

Դրական ոչինչ չի լինելու, եթե ես էլ ամեն անգամ այդպես անեմ

Fri, 14 Aug 2026 11:08:36 +0400


ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանին հարց ուղղեց՝ կապված խորհրդարանական մշտական հանձնաժողովների լիազորությունների վերաբաշխման հետ։

Մանուկյանը հիշեցրեց, որ Լիլիթ Մինասյանը Բաբկեն Թունյանին ներկայացնելիս նրան բնութագրել էր որպես հանձնաժողովների նախագահների շրջանում ամենաարդյունավետներից մեկը։ Նա հարցրեց, թե այդ դեպքում ինչով է պայմանավորված, որ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին լիազորությունների մի մասը փոխանցվել է այլ հանձնաժողովների։ Մասնավորապես, ֆինանսաբյուջետային և հարկային ուղղությունները վերապահվել են համապատասխան հանձնաժողովին, իսկ էներգետիկ ոլորտի զգալի հատվածը՝ տարածքային կառավարման ուղղությամբ աշխատող հանձնաժողովին։

Մանուկյանի հարցին ՔՊ խմբակցության պատգամավորները տեղից արձագանքեցին, ինչի հետևանքով ընդդիմադիր պատգամավորը դիմեց նիստը նախագահողին։

«Պարոն Կոնջորյան, կարծում եմ՝ եթե ես էլ ամեն անգամ տեղից արձագանքեմ, դրական ոչինչ չի լինի»,– նշեց նա։

Լիլիթ Մինասյանի խոսքով՝ հանձնաժողովի նախագահի արդյունավետությունը պետք չէ նույնացնել հանձնաժողովի գործունեության հետ։ Նա պարզաբանեց, որ լիազորությունների վերաբաշխումը կապված է կառավարության կառուցվածքային փոփոխությունները Ազգային ժողովի հանձնաժողովների ոլորտներին համապատասխանեցնելու անհրաժեշտության հետ։

Մանուկյանը, սակայն, չհամաձայնեց այդ հիմնավորման հետ։ Նրա խոսքով՝ կառավարության ներկայիս կառուցվածքում ընդգրկված ոլորտները նախկինում ևս գտնվել են համապատասխան նախարարությունների պատասխանատվության ներքո։

«Նախկինում էլ էներգետիկ ոլորտը գտնվում էր ՏԿԵՆ-ի համակարգում, հետևաբար հարցիս դուք չպատասխանեցիք»,– հակադարձեց պատգամավորը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը

«Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Tue, 01 Sep 2026 09:15:59 +0400 Անդրանիկ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով