Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

Forbes-ի գլխավոր խմբագիրը հեռացվել է պաշտոնից

Forbes-ի գլխավոր խմբագիրը հեռացվել է պաշտոնից

Fri, 14 Aug 2026 18:00:37 +0400


Forbes հեղինակավոր պարբերականի գլխավոր խմբագիր Ռենդալ Լեյնը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Պատճառը Shook Research-ի հիմնադիր Էր-Ջեյ Շուկից 6 միլիոն դոլար ստանալն է։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Ըստ հոդվածի, Shook Research-ը մի քանի տարի աշխատել է Forbes-ի հետ՝ կապիտալի կառավարման մասնագետների վարկանիշային բնույթի նյութերի պատրաստման ուղղությամբ։ Պարզվել է, որ Շուկը վերոնշյալ գումարը Լեյնին փոխանցել է իր անձնական հաշվից։ Այս ամենը բացահայտվել է այն բանից հետո, երբ փոխվել է Shook Research-ի ղեկավարը։

Ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել PPC Enterprises ներդրումային ընկերությունը։ Գնումից հետո էլ նկատվել է գումարի փոխանցման գործարքը եւ այդ մասին հաղորդվել է Forbes-ի ղեկավարությանը։ Լեյնը հաստատել է, որ ստացել է գումարը եւ հրաժարականի դիմում գրել։ Նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի Քերի Լոուերմանը։ Հիշեցնենք, որ Լեյնը Forbes-ում աշխատել է 15 տարի եւ մի շարք հաջողված նախագծեր է թողարկել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը

Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Thu, 24 Sep 2026 20:24:20 …