Ուրբաթ , 14 Օգոստոսի 2026

Եվրոպայում երաշտ է

Եվրոպայում երաշտ է

Fri, 14 Aug 2026 18:30:37 +0400


Եվրամիության տարածքի 38 տոկոսում երաշտ է։ Այս մասին հայտնում է Euractiv-ը։ Համաձայն տեղեկատվության, դա ներառում է վարելահողերի 14,8 տոկոսը, անտառների 14,5 տոկոսը։ Երաշտը հատկապես հարվածել է Արեւմտյան Եվրոպային՝ անտառային հրդեհների, հաստատված անոմալ շոգ եղանակի եւ տեղումների բացակայությամբ պայմանավորված։ Պարբերականը նշում է, որ երաշտը հարվածում է անասնապահական սեկտորին։ Ողջ ԵՄ տարածքում ֆերմերները ստիպված են օգտագործել ձմեռվա համար ամբարված անասնակերը։ Տուժել են նաեւ գյուղատնտեսական եւ սննդի արդյունաբերության բազմաթիվ ճյուղեր՝ ձիթապտղի յուղի արտադրությունից մինչեւ գինեգործություն կամ եգիպտացորենի ու արեւածաղկի մշակություն։ Այս ամենը, ըստ Spiegel-ի, կարող է զրոյացնել ԵՄ տնտեսական կանխատեսվող աճը։ Եղանակային անբարենպաստ պայմանները կարող են ԵՄ համար արժենա ընդհանուր ՀՆԱ-ի մոտ մեկ տոկոսը, որը համարժեք է 180 միլիարդ եվրոյի։ Կարեւոր է նկատել, որ անոմալ շոգ եղանակը իր բերած ածանցյալներով, նվազեցնում է մարդկանց աշխատանքային արտադրողականությունը եւ միայն դա կարող է հարվածել ԵՄ ընդհանուր ՀՆԱ-ին 0,6 տոկոսի չափով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի կնոջ այցի մասին․ «Ո՞րն է այս ամենի շահը»

Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի կնոջ այցի մասին․ «Ո՞րն է այս ամենի շահը» Thu, 13 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով