Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Հայտնաբերվել և ձերբակալվել է

Հայտնաբերվել և ձերբակալվել է

Fri, 14 Aug 2026 20:45:19 +0400


Օգոստոսի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ են կրակել ու հեռացել։

Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գազային ատրճանակով 4 անգամ օդ կրակոց արձակած և փախուստի դիմածը Երևանի 19-ամյա մի բնակիչ է։
Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Մայրաքաղաքի 19-ամյա բնակիչը իրավապահներին է ներկայացրել գազային ատրճանակը։

Նախաքննությունը շարունակվում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է

Երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է Fri, 09 Oct 2026 10:32:10 +0400 Հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության …