Շաբաթ , 15 Օգոստոսի 2026

ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում

ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում

Sat, 15 Aug 2026 10:30:27 +0400


Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են սկսել Ստամբուլի հայկական դպրոցներում, որոնք առաջիկայում ընդգրկելու են նաև հունական ու հրեական կրթօջախները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսուչները դպրոցների տնօրինությանը հայտնել են, որ այլևս արգելվում է Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների ընդունելությունը, և առաջարկվել է նրանց տեղափոխել թուրքական պետական դպրոցներ, գրում է «Ակօս»-ը։

Դեռևս 2012-ին ընդունված կանոնակարգի համաձայն՝ օտարերկրացի երեխաները հնարավորություն ունեին «հյուր աշակերտի» կարգավիճակով սովորել ազգային փոքրամասնությունների դպրոցներում, թեև առանց ավարտական դիպլոմ ստանալու իրավունքի։ Շուրջ 14 տարի գործող այս պրակտիկայի հանկարծակի դադարեցման փորձը լուրջ մտահոգություն է առաջացրել հայ համայնքում և իրավապաշտպանների մոտ։

«Մարդու իրավունքների և զոլյալների հետ համերաշխության ասոցիացիան» (MAZLUMDER) այժմ աշխատանքներ է իրականացնում Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների կրթության իրավունքի խախտումների ուղղությամբ։ «MAZLUMDER»-ը Թուրքիայում լույս տեսնող «Agos» հայկական շաբաթաթերթին փոխանցել է, որ փորձում է հանդիպումներ անցկացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պատկան մարմինների և որոշումից տուժած ընտանիքների հետ:

Հատկանշական է համարվում այն, որ այս զարգացումները տեղի են ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխարհաքաղաքական ռումբ՝ դրված Հայաստանի տակ

Աշխարհաքաղաքական ռումբ՝ դրված Հայաստանի տակ Thu, 13 Aug 2026 23:15:09 +0400 ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով