Գլենդելում 5 հայ է ձերբակալվել

Գլենդելում 5 հայ է ձերբակալվել

Sat, 15 Aug 2026 13:08:17 +0400


Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում հանցավոր խումբ է բացահայտվել, 5 հայ է ձերբակալվել անձնական տվյալների գողության և խարդախության կասկածանքով։

Ինչպես հայտնում է Գլենդելի ոստիկանության դեպարտամենտը, բազմաբնակարան շենքերից մեկում նրանք փոխարինել են փոստարկղերի բանալիները` գողանալով բնակիչների նամակները, ապա բնակիչների տվյալներն օգտագործել են վարկային կեղծ քարտեր պատվիրելու համար։

Ամերիկացի իրավապահները հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ մի շարք հաղորդագրություններ են ստացել, որ կասկածյալները նամակներ են հանում այլ բնակիչներին պատկանող փոստարկղերից։

Կատարվել են խուզարկություններ, ձերբակալվել են Գլենդելի 5 բնակիչներ` 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանը, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանը, 35-ամյա Վահան Քալաշյանը, 26-ամյա Արմեն Հարությունյանը և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանը։

Բոլորը տեղափոխվել են ոստիկանության բանտ։

Նշվում է, որ խուզարկության ընթացքում քննիչները հայտնաբերել են նաև այլ անձանց պատկանող անձնական տվյալներ, վարկային քարտերի վերակոդավորման սարքեր, կանխիկ գումար, ոսկի և բազմաթիվ վարկային քարտեր։

Հետաքննությունը շարունակվում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային

Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Tue, 20 Oct 2026 15:15:40 +0400 Սովետի…

16 րոպե ago

Քննիչ հանձնաժողո՞վ կձևավորվի

Քննիչ հանձնաժողո՞վ կձևավորվի Tue, 20 Oct 2026 14:50:22 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը…

42 րոպե ago

Դեղերի գները կնվազե՞ն

Դեղերի գները կնվազե՞ն Tue, 20 Oct 2026 14:44:57 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը…

47 րոպե ago

«Դա նորմալ չէ»

«Դա նորմալ չէ» Tue, 20 Oct 2026 14:42:28 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն…

50 րոպե ago

Ինչ է սպասվում գազի գնի բարձրացման դեպքում

Ինչ է սպասվում գազի գնի բարձրացման դեպքում Tue, 20 Oct 2026 14:37:24 +0400 Գազի գնի…

55 րոպե ago

Ադրբեջանում խստացնում են սպաների և զինծառայողների նկատմամբ պատիժը

Ադրբեջանում խստացնում են սպաների և զինծառայողների նկատմամբ պատիժը Tue, 20 Oct 2026 14:30:14 +0400 Ադրբեջանում…

1 ժամ ago