Կիրակի , 16 Օգոստոսի 2026

Անհետ կորած տղամարդը գտնվեց. Ուր կտեղափոխեն նրան

Անհետ կորած տղամարդը գտնվեց. Ուր կտեղափոխեն նրան

Sat, 15 Aug 2026 20:30:47 +0400


Երեկվանից համացանցը ցնցել է արմավիրցի հոր և որդու մասնակցությամբ կադրերը, որտեղ վերջիններս ծայրահեղ անմխիթար պայմաններում են գտնվում, հյուծված ու սոված։ Տեսանյութում երևում է, որ 57 ամյա տղամարդը գետնին պառկած է, չի կարողանում շարժվել, նստել, անգամ խոսել, իսկ նրա տարեց հայրը խնդրում է, որ օգնեն որդուն, բժիշկ կանչեն։ Նրանց մասին պատմող տեսանյութ էր հրապարակել «Հանուն ձեր ապագայի» ՀԿ-ի համահիմնադիր Արկադի Կիրակոսյանը։

Մեզ հետ զրույցում Կիրակոսյանը նշել էր, որ տեսանյութն իրեն է ուղարկել քաղաքացիներից մեկը, ահազանգելով տղամարդկանց՝ անմարդկային պայմաններում գտնվելու մասին։ Արմավիր ԲԿ-ն հրաժարվել էր ստացիոնար բուժում ապահովել 57-ամյա տղամարդու համար, նա տեղափոխվել է Երևանի 8-րդ հիվանդանոց, իսկ նրա հոր գտնվելու վայրն անհայտ էր, իրավապահները նրան էին փնտրում։

Մեզ հետ զրույցում Արկադի Կիրակոսյանը հայտնեց, որ ոստիկանները գտել են տղամարդուն։ «Խնամքի կենտրոնի հետ պայմանավորվել եմ, որ այնտեղ տեղափոխենք, հիմա այդ հարցերով ենք զբաղված»,- նշեց նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

41-ամյա տղամարդը ձերբակալվել է

41-ամյա տղամարդը ձերբակալվել է Tue, 28 Jul 2026 23:20:03 +0400 Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով