Երեքշաբթի , 18 Օգոստոսի 2026

Եվս մեկ ցուցարար է մահապատժի ենթարկվել

Եվս մեկ ցուցարար է մահապատժի ենթարկվել

Sun, 16 Aug 2026 16:00:17 +0400


Իրանում ի կատար են ածել Շահրամ Սադեղիի նկատմամբ կայացված դատավճիռը՝ մահապատիժը․ նա մեղադրվում էր այս տարվա հունվարին Քարաջում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցներին վրաերթի ենթարկելու մեջ, հաղորդում է «Միզան» լրատվական գործակալությունը։

Իսլամական Հանրապետության դատական ​​համակարգը հայտարարել է, որ Սադեղին «ֆունկցիոնալ գործողություններ» է իրականացրել Իսրայելի և Միացյալ Նահանգների շահերից ելնելով։

Նա նաև մեղադրվել է «Իսրայելի և թշնամական երկրների հետ համագործակցելու» մեջ՝ Իրանի ազգային անվտանգության և շահերի դեմ։

Ըստ գործակալության՝ Սադեղին իր մեքենան մխրճել է ոստիկանների մեջ՝ վիրավորելով յոթին։ Վիրավոր ոստիկաններից մեկը երեք ամիս անցկացրել է կոմայի մեջ։

Ըստ դատական ​​համակարգի՝ միջադեպից հետո Սադեղին հրկիզել է մեքենան և փախել դեպքի վայրից։ Ավելի ուշ նա նույնականացվել և կալանավորվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով