Կիրակի , 16 Օգոստոսի 2026

Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10 խոշորագույն լոգիստիկ կենտրոններից 7-ը․ ինչ է կատարվում

Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10 խոշորագույն լոգիստիկ կենտրոններից 7-ը․ ինչ է կատարվում

Sun, 16 Aug 2026 21:45:46 +0400


Ուկրաինան շարքից հանել է ռուսական Wildberries առևտրային հարթակի տասը խոշորագույն լոգիստիկ կենտրոններից յոթը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ օգոստոսի 16-ի գիշերը Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակումից հետո դադարել է գործել «Կոլեդինո» արդյունաբերական պարկում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը։

Ուկրաինայի ՊՆ-ի հաղորդմամբ՝ այն ընկերության՝ տարածքով ամենամեծ պահեստն էր՝ շուրջ 250 հազար քառակուսի մետր մակերեսով։

Գիշերային հարձակումից հետո դադարել է գործել նաև Դոմոդեդովոյում գտնվող պահեստը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում Wildberries-ի խոշոր պահեստի տարածքում ԱԹՍ-ների հարձակումից հետո լայնածավալ հրդեհ է բռնկվել։ Ռուսական իշխանությունները հաստատել են օբյեկտին հարվածի փաստը։

«Ռուսական լոգիստիկան սուր կերպով զգում է պատերազմի հետևանքները, որը ՌԴ-ն բերել է Ուկրաինա»,- հայտարարել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից։

Հուլիսի 18-ից սկսած Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել Wildberries-ի մի շարք պահեստների։ Մասնավորապես, հարձակումներ են իրականացվել Մոսկվայի, Տամբովի և Ռյազանի մարզերում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում, ինչպես նաև Եկատերինբուրգում, Պենզայի մարզում և Ուդմուրտիայում։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Wildberries-ի պահեստներին հասցված հարվածներն անվանել է պատասխան Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռուսական հարվածներին։

Զելենսկու խոսքով՝ այդ օբյեկտներն ապահովել են պատժամիջոցների տակ գտնվող բաղադրիչների մատակարարումներ, որոնք օգտագործվել են անօդաչու թռչող սարքերի և նավիգացիոն սարքավորումների արտադրության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կպատժե՞ն Պապիկյանի՞ն, թե ոչ

Կպատժե՞ն Պապիկյանի՞ն, թե ոչ Thu, 13 Aug 2026 14:21:09 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով