Հինգշաբթի , 1 Հոկտեմբերի 2026

Թքած ունենալու մասին խոսելուց առաջ հիշեք՝ ինչ է եղել․ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին

Թքած ունենալու մասին խոսելուց առաջ հիշեք՝ ինչ է եղել․ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին

Mon, 17 Aug 2026 11:29:42 +0400


ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը քննադատել է ՔՊ-ական պատգամավորի կողմից «թքած ունենալու» արտահայտության օգտագործումը՝ ընդգծելով, որ իշխանության ներկայացուցիչները նման ձևակերպումներից պետք է խուսափեն։

Վարդևանյանի խոսքով՝ վերջին ութ տարիների ընթացքում իշխանությունը կրում է տեղի ունեցած ծանր իրադարձությունների քաղաքական պատասխանատվությունը, և այդ տարիները հասարակության համար ուղեկցվել են բազմաթիվ ողբերգություններով ու հազարավոր զոհերով։

Ընդդիմադիր պատգամավորը հատկապես անընդունելի համարեց այդ արտահայտության կիրառումը՝ հիշեցնելով պատերազմի զոհերի ընտանիքների և նրանց անցած ծանր փորձությունների մասին։

Նա ընդգծեց, որ նման բառապաշարը կարող է ցավալի հիշողություններ արթնացնել այն մարդկանց մոտ, որոնք առնչվել են զոհված զինծառայողների մարմինների և մասունքների հետ կապված ողբերգական դեպքերին։

«Եկեք՝ էդ բառակապակցությունը էս նիստերի դահլիճից հեռու պահեք»,- հայտարարել է Վարդևանյանը՝ կոչ անելով խորհրդարանական քննարկումներում ավելի զգույշ և պատասխանատու ձևակերպումներ օգտագործել։

«Մարդիկ կարող է լինեն, որոնք հիշեն մեր զոհված հերոսների դիերը, մասունքները՝ սառնարանում, գետնին գցված»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքվի կողմից էական է եղել հենց հարթակի օգտագործումը․ ո՞ւր է Փաշինյանի «անշրջելի խաղաղությունը»․ Սուրենյանց

Բաքվի կողմից էական է եղել հենց հարթակի օգտագործումը․ ո՞ւր է Փաշինյանի «անշրջելի խաղաղությունը»․ Սուրենյանց Wed, …