Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

Խոսքերին ուշադիր․ մեկ էլ տեսաք՝ պատերազմ բերեցիք գլխներիս

Խոսքերին ուշադիր․ մեկ էլ տեսաք՝ պատերազմ բերեցիք գլխներիս

Mon, 17 Aug 2026 17:03:54 +0400


Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դավթյանն անդրադարձել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի նախորդ շաբաթվա ելույթին։

Ընդդիմադիր պատգամավորը մտահոգություն է հայտնել Կարապետյանի ձևակերպումների վերաբերյալ՝ հեգնանքով պնդելով, թե դրանք կարող են քաղաքական և անվտանգային զգայուն իրավիճակում անցանկալի հետևանքներ ունենալ։ Նա իշխանության ներկայացուցիչներին կոչ է արել առավել ուշադիր լինել բնակավայրերի անվանումների կիրառման հարցում՝ ընդգծելով, որ նման թեմաները կարող են կապված լինել նաև տարածաշրջանային լարվածության և պատերազմի վտանգի հետ։

«Այս ամբիոնից բնակավայրի անուն եք տալիս, խոսքը Մատաղիսի մասին է, բայց մոռանում եք, որ Ադրբեջանի նախագահը 2020թվականի հոկտեմբերի 3-ին անվանափոխություն է արել: Մի քիչ զգույշ եղեք, էլի, մեկ էլ տեսաք՝ պատերազմ բերեցիք մեր գլխին»,- նշել է Դավթյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատերազմը դաժան բան է, բայց առավել մեծ դաժանություն է պարտությունը

Պատերազմը դաժան բան է, բայց առավել մեծ դաժանություն է պարտությունը Sun, 27 Sep 2026 20:00:27 …