Պրոֆեսորին բնակարանում մահացած են գտել
Mon, 17 Aug 2026 18:00:32 +0400

Ստամբուլում, իր բնակարանում, մեռած են գտել իտալացի պրոֆեսոր Ռուջերո դ՛Անչելոյին։ Այս մասին հայտնում է NTV-ն։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին, սակայն մամուլն այդ մասին իմացել է միայն այժմ։ Պրոֆեսորը բնակվելիս է եղել Հաջի-Ահմեդ թաղամասում, որգ գտնվում է Բեյօղլուի շրջանում։
Պրոֆեսորը երկար տարիներ դասավանդել է Ստամբուլի իտալական լիցեյներում եւ համալսարաններում։ Նա կապի դուրս չի եկել մեկ լրիվ օր, որից հետո էլ՝ անհանգստացած անշարժ գույքի գործակալ Էթեմ Ի-ն պահեստային բանալու օգնությամբ մուտք է գործել պրոֆեսորի վարձակալած բնակարանը, որտեղ էլ գտել է նրա դիակը։ Նա ահազանգել է արտակարգ ծառայություններին։ Ժամանած բժիշկները զննել են պրոֆեսորին եւ արձանագրել մահը։ Նախնական զննությամբ՝ դիակի վրա բռնության տեսանելի հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։ Դատախազությունը կատարվածը համարել է խիստ կասկածելի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր