Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Ռուսաստանի սահմանին լարված վիճակ է

Ռուսաստանի սահմանին լարված վիճակ է

Tue, 18 Aug 2026 01:30:07 +0400


Շվեդիայի ռազմաօդային ուժերի ռադիոէլեկտրոնային հետախուզության Gulfstream IV ինքնաթիռը թռչում է Ֆինլանդիայի տարածքով՝ ՌԴ սահմանների մոտ։ Այս մասին հայտնում են թռիչքային տվյալները, որոնք վերլուծել է ՌԻԱ Նովոստին:

Ինքնաթիռը օդ է բարձրացել Լինչյոպինգում գտնվող շվեդական օդուժի ավիաբազայից Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ին, մտել է Ֆինլանդիայի օդային տարածք և սկսել է պտտվել Ռուսաստանի սահմանի երկայնքով՝ Կարելիայի Հանրապետության և Մուրմանսկի մարզի մոտակայքում:

Շվեդական Gulfstream-ը պարբերաբար հետախուզական թռիչքներ է իրականացնում Ռուսաստանի սահմանների մոտ: Ինքնաթիռը հետախուզություն է իրականացնում Ռուսաստանի Դաշնության ոչ միայն արևմտյան սահմանների մոտ, այլև երբեմն թռչում է Սև ծովի վրայով՝ Ղրիմի ափերից ոչ հեռու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԳՆ փոխնախարարը՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ

ԱԳՆ փոխնախարարը՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Wed, 21 Oct 2026 17:00:40 +0400 Վրաստանի վարչապետի՝ …