Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Tue, 18 Aug 2026 19:43:55 +0400


Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած արդյունաշատ առաքելության համար՝ ընդգծելով նրա ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնման և միջպետական կապերի առավել ամրապնդման գործում։

Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ նաև Կանադայի իշխանությունների ու ժողովրդի ցուցաբերած զորակցությանը Հայաստանին, ինչպես նաև հատուկ գնահատանքով խոսեց Կանադայի հայ համայնքի մասին՝ կարևորելով նրանց գործուն դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Իր հերթին դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության ու անցնող տարիներին ցուցաբերած աջակցության համար և ներկայացրեց Հայաստանում պաշտոնավարման իր փորձառությունն ու տպավորությունները՝ արձանագրելով, որ իր հետ տանում է լավագույն հիշողություններ հայ ժողովրդի և նրա հարուստ հոգևոր-մշակութային ժառանգության վերաբերյալ։

Զրույցի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին հաջողություններ մաղթեց իր հետագա դիվանագիտական ծառայության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է եղել

Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է եղել Sun, 25 Oct 2026 19:00:25 +0400 Ռուսաստանում՝ Կամչատկայի ափերի մոտ…

3 րոպե ago

«Ականատես»-ը արձանագրել է քվեարկության գաղտնիության ապահովման հետ կապված խնդիրներ

«Ականատես»-ը արձանագրել է քվեարկության գաղտնիության ապահովման հետ կապված խնդիրներ Sun, 25 Oct 2026 18:48:08 +0400…

15 րոպե ago

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Sun, 25 Oct 2026 18:45:50 +0400 Ավտովթարի…

18 րոպե ago

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում Sun, 25 Oct 2026 18:30:38 +0400 7 մագնիտուդ ուժգնությամբ…

33 րոպե ago

Հայտնի է ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

Հայտնի է ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Sun, 25 Oct 2026 18:28:30 +0400…

35 րոպե ago

Շարունակելու ենք պայքարել․ Աբովյան

Շարունակելու ենք պայքարել․ Աբովյան Sun, 25 Oct 2026 18:15:43 +0400 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասարակայնության հետ…

48 րոպե ago