Չորեքշաբթի , 19 Օգոստոսի 2026

Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան

Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան

Tue, 18 Aug 2026 23:47:53 +0400


Փաստաբան Գոհար Մելոյանը գրել է․

«Այսօր Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ, մեծանուն բարերար Սամվել Կարապետյանի տարեդաձն է!

Պատահականությունները պատահական չեն, ուստիեւ՝ պատահական չէր նաեւ պարոն Կարապետյանի կյանքի ուղին ու արձանագրած հաջողությունները։
Սակայն այդ բարդ ու ճանկռոտ ճանապարհին, որը համոզված եմ, որ եղել է վայրիվերումներով, վերջինս ոչ միայն չի հեռացել իր արմատներից, արժեքներից ու ծագումնաբանությունից, այլ՝ իր ձեռքբերումները ծառայեցրել է իր ազգին ու հայրենիքին։

Սամվել Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը, որ հասել է ճիշտ պահին։
Նա բարերար է բառի իրական իմաստով, որովհետեւ բարի արարները կատարել է լուռ ու սրտանց։
Ու պատահական չէր, որ հարյուր հազարավոր հայեր մեկտեղվեցին պարոն Կարապետյանի շուրջ, որովհետեւ իր մարտուղին հանունի է ու Աստվածահաճո, իսկ այս պայքարի մաս դառնալը՝ պատիվ ու պատասխանատվություն։

Իսկ ամենանենգ նպատակով չարախոսները՝ կմնան պատմության մութ էջերում, որովհետեւ ինչպես Թումանյանն է ասել՝
«Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար»։

Ծնունդդ շնորհավոր, մեծանուն ՀԱՅ»,-նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ջրհեղեղը հազարավոր ընտանիքների անօթևան է թողել Վենեսուելայում

Ջրհեղեղը հազարավոր ընտանիքների անօթևան է թողել Վենեսուելայում Mon, 17 Aug 2026 09:30:11 +0400 Վենեսուելայում տեղի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով