Աննա Հակոբյանի նոր դերը․ այս անգամ ի՞նչ է ուզում քանդել

Աննա Հակոբյանի նոր դերը․ այս անգամ ի՞նչ է ուզում քանդել

Wed, 19 Aug 2026 16:45:08 +0400


Հիշում եք, երևի, թե ինչպես էր Աննա Հակոբյանը Ալիևային հրավիրել Արցախ՝ մուղամ լսելու․ «Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ, և նա կարող է լինել մեր հյուրը։ Արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին․ մեր հյուրընկալության կանոններից է հյուրին պատվել իր նախընտրած երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամը»։ Այդ ժամանակ նա խաղում էր Երևանում ընթացող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով խաղաղասեր կնոջ դերում։

Այսօր արդեն տեսնում ենք, թե նրա հրավերն ինչ արժեցավ։ Արցախը չկա, ինքը Արցախում նույնիսկ հյուրի կարգավիճակում չէ։ Ալիևան մշտական բնակիչն է։

44-օրյա պատերազմի օրերին էլ Աննա Հակոբյանը կանանց զորքի հրամանատարի դերում էր։ Տեսանք՝ ինչ արեց այդ «հերոսական» նախաձեռնությունը։

Այսօր արդեն նա խաղում է ընտանեկան բռնության դեմ արշավ կազմակերպելու հերոսուհու դերում։ Այս անգամ՝ Հայաստանում։
Նա հանդիպման է հրավիրում ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Նարեկ Կարապետյանին, Աննա Գրիգորյանին և ընդդիմադիր կին պատգամավորներին։ Երկու խմբակցությունների ղեկավարները հայտնել են իրենց մերժողական դիրքորոշումը։ Բայց հարցը նույնիսկ դա չէ։ Հարցն այն է, որ երբ նույն մարդու տարբեր «դերերի» հետևանքները տեսել ենք, բնական է՝ նոր նախաձեռնությանը նայել ոչ միայն դրա գեղեցիկ անվան, այլև քաղաքական նպատակի տեսանկյունից։

Խաղաղության նախաձեռնություն եղավ՝ տեսանք արդյունքը։

Կանանց զորք եղավ՝ տեսանք արդյունքը։

Հիմա՝ ընտանեկան բռնության դեմ պայքար։

Ի՞նչ է այս անգամ ուզում ստանալ իշխանությունը ընդդիմության մասնակցությունից։

Որովհետև Հայաստանում վաղուց սովորել ենք՝ երբ իշխանությունը ինչ-որ բանի շուրջ «միաձայնություն» է ուզում, դրա մեջ կա քաղաքական հաշվարկ։ Ուստի բնական հարց է առաջանում․ նախկին նախաձեռնությունները հաշվի առնելով՝ այս անգամ ի՞նչ է ուզում անել Աննա Հակոբյանը։ Ի՞նչ է ուզում փոխել, և ամենակարևորը՝ ի՞նչ է ուզում քանդել։

Հրավերը կարելի է չընդունել։ Բայց դրա նպատակը հասկանալու հարցը՝ արժե բարձրաձայնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՀՀ 3 մարզերի մարզկենտրոնների մասնակցության թվերը

ՀՀ 3 մարզերի մարզկենտրոնների մասնակցության թվերը Sun, 25 Oct 2026 21:44:00 +0400 ՀՀ 3 մարզերի…

18 րոպե ago

Դուք դարձաք այդ հին բարքերի կրողը, դուք բերեցիք այդ հին բարքերը, դուք ձեր նշած նախկինն եք․ Գևորգյան

Դուք դարձաք այդ հին բարքերի կրողը, դուք բերեցիք այդ հին բարքերը, դուք ձեր նշած նախկինն…

19 րոպե ago

Ցուցարարները հրկիզել են մայրաքաղաքի քաղաքապետարանը

Ցուցարարները հրկիզել են մայրաքաղաքի քաղաքապետարանը Sun, 25 Oct 2026 21:30:44 +0400 Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում նորից…

31 րոպե ago

Նոր տվյալներ․ թարմացված

Նոր տվյալներ․ թարմացված Sun, 25 Oct 2026 21:29:06 +0400 Ստեփանավան, Արմանիս բնակավայր, 181 մասնակից Քաղաքացիական…

33 րոպե ago

Ձայների հաշվարկ․ նախնական տվյալներ

Ձայների հաշվարկ․ նախնական տվյալներ Sun, 25 Oct 2026 21:18:42 +0400 Նոր Ախուրյան 141 ընտրող ՔՊ…

43 րոպե ago

Ինչ լավ բան կարող էր անել Նիկոլ Փաշինյանը

Ինչ լավ բան կարող էր անել Նիկոլ Փաշինյանը Sun, 25 Oct 2026 21:15:19 +0400 Ժողովրդավարության…

46 րոպե ago