Չորեքշաբթի , 19 Օգոստոսի 2026

Աշխարհահռչակ երգչուհին կօգնի երկրաշարժից տուժածներին

Աշխարհահռչակ երգչուհին կօգնի երկրաշարժից տուժածներին

Wed, 19 Aug 2026 19:00:09 +0400


Կոլումբիացի աշխարհահռչակ երգչուհի Շակիրան նոր դպրոցներ կկառուցի իր հայրենիքի՝ երկրաշարժից ամենից շատ տուժած շրջաններում։ Այս մասին հայտնում է El Tiempo թերթը։ Երգչուհին մեկնել է Կիբդո քաղաք, որտեղ այցելել է երկրաշարժից ավերված կրթական հաստատություններ, հանդիպել դպրոցականների հետ։ Շակիրան նաեւ ցանկություն է հայտնել գումար հատկացնել Չոկոյի տեխնոլոգիական համալսարանի վերականգնման համար։ Գումարը տրամադրվելու է երգչուհու Pies Descalzos հիմնադրամից։ Նա բարեգործական իր քայլերը կիրականացնի մարդասեր Հովարդ Բաֆեթի հետ միասին։ Օգոստոսի 10-ին տեղի ունեցած 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով զոհվել է 289 մարդ, վիրավորվել 4187 մարդ, 142 մարդ համարվում է անհետ կորած։ Ավերվել է 26 945 տուն, վնասվել 127 557 շենք եւ շինություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով