Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Լափաուրին

Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Լափաուրին

Wed, 19 Aug 2026 19:55:38 +0400


Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

Հակակոռուպցիոն կոմիտեից ասացին, որ նա մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետ Դավիթ Հակոբյանը, որն այժմ քաղաքապետարանի գնումների բաժնի պետն է: Վերջինս մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում Եվրամիության թանկարժեք ծրագրի ավարտից երկու տարի անց՝ այս տարվա ապրիլին, իրավապահները մի խումբ պաշտոնյաների կողմից համայնքներին հասցված խոշոր վնաս էին արձանագրել ու քրեական վարույթ հարուցել։ Գործը միանգամից 7 հոդվածով է՝ գույքի հափշտակումից մինչև փողերի լվացում ու փաստաթղթերի կեղծում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը

Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը Wed, 30 Sep 2026 11:11:08 +0400 Գյումրի քաղաքում …