Երբ եւ որտեղ է ստեղծվել արեւելյան հայտնի խաղը

Երբ եւ որտեղ է ստեղծվել արեւելյան հայտնի խաղը

Wed, 19 Aug 2026 21:30:17 +0400


Աշխարհում կան սեղանի խաղեր, որոնք, բացի ժամանց լինելուց, ժամանակի ընթացքում նաեւ որոշակի ավանդույթներ եւ փիլիսոփայություն են ձեւավորել ՝ ունենալով հազարամյակների պատմություն։ Դրանք գոյություն են ունեցել դարեր ի վեր՝ ինտեգրվել տարբեր մշակույթներում, ճամփորդել երկրից երկիր, նույնիսկ քաղաքակրթությունից քաղաքակրթություն՝ վաճառականների քարավանների օգնությամբ, փոխել են անվանումները, երբեմն նույնիսկ՝ որոշակի խաղականոններ, սակայն պահպանվել ու հասել են մինչեւ մեր օրերը։

Այդպիսին է նաեւ նարդին, որի էությունը երկու խաղացողների դիմակայությունն է ու արագ որոշումներ կայացնելու կարողությունը։ Այսօր նարդին տարածված է Կովկասում, Մերձավոր Արեւելքում, Միջերկրական ծովի ավազանի երկրներում, Կենտրոնական Ասիայում եւ այլուր։ Ամենայն հավանականությամբ, այս սեղանի խաղը ստեղծվել է հին ժամանակներում՝ մերձավորարեւելյան ժողովուրդների մոտ։ Հնագիտական գտածոները վկայում են այն մասին, որ դեռեւս վաղնջական անցյալում գոյություն են ունեցել սեղանի խաղեր։ Այդպիսին է եղել, օրինակ, «Ուրի արքայական խաղը», որը հայտնաբերվել է հնագետների կողմից՝ Միջագետքում, եւ թվագրվում է ՄԹԱ 3-րդ հազարամյակով։ Դժվար է ասել, թե արդյոք հենց դա՞ է եղել նարդու անմիջական նախնին։ Հստակ է մի բան․ նարդու պատմության մեջ առանձնահատուկ նշանակություն է ունեցել հին Պարսկաստանը։ Հենց պարսկական մշակույթի հետ է կապված նարդու մասին ամենավաղ վկայություններից մեկը։

Հին պարսկական աղբյուրները վկայում են սեղանի «նարդ» խաղի մասին, եւ, ամենայն հավանականությամբ, խոսքը հենց այսօրվա նարդու մասին է։ Մշակութային փոխազդեցությունը, վաճառականների քարավանները, բնականաբար, նարդին տարել են հին Արեւելքից, հասցրել մինչեւ Միջերկրականի ավազան։ Ճամփորդներ, զինվորականներ, առեւտրականներ, ովքեր երկրից երկիր են գնացել, այն տարել իրենց հետ։ Որեւէ երկրում այն արագ ինտեգրվել է, տեղայնացել, ձեւավորել ենթատարբերակներ։ Ինչո՞ւ է, ուրեմն, այս սեղանի խաղը կարողացել պահպանել իր գոյությունը հազարամյակներ շարունակ։ Պատճառը խաղի էության մեջ է։ Խաղն իր մեջ երեք կարեւոր բաղադրիչ է զուգորդում՝ ռազմավարություն, հոգեբանություն եւ պատահականություն․ ի վերջո՝ զառ է նետվում խաղի ընթացքում, եւ դա ինտրիգ է հաղորդում, քանի որ նետված զառի արդյունքը միշտ պատահական է լինում։ Այն իր մեջ ամփոփում է պայքարի, դիմակայության հոգեբանություն եւ փիլիսոփայություն, իսկ պայքարը մարդու համար միշտ գրավիչ է ու հետաքրքիր։ Հատկապես հետաքրքիր է այն, երբ խաղացողներից մեկը հակառակորդի համար այնպիսի կոմբինացիա է ստեղծում, որ ստիպում է բարդ որոշումներ կայացնել։ Այսօր հատկապես շատ տարածված են այս խաղի երկու ավանդույթները՝ երկար եւ կարճ։ Սրանք նույն հիմքն ունեն, սակայն սկզբունքորեն տարբեր խաղային համակարգեր են։ Կարճ նարդին ավելի մոտ է միջազգային backgammon-ին։ Երկարը, ըստ շատ մասնագետների, ավելի դասական խաղային ավանդույթ է։

Սեղանի ժամանցային այս խաղն այսօր նաեւ ընկերների հանդիպման, խոսքուզրույցի առիթ է հատկապես Կովկասում, որը խաղի «օջախներից» կարող է համարվել։ Կովկասյան տեմպերամենտն այս խաղին յուրահատուկ հմայք է հաղորդում եւ դարձնում տեղական մշակութային կենցաղային կոլորիտի մի մասը։ Ու թերեւս որպես հաղորդակցության, շփման «մերան» լինելու հանգամանքն է, որ առայսօր պահպանվել է այս խաղը՝ նույնիսկ ժամանակակից թվային աշխարհում, այն վերստեղծվել է նաեւ թվային տարբերակներով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բանակը քաղաքական փորձադաշտ չէ․ Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Բանակը քաղաքական փորձադաշտ չէ․ Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին Thu, 20 Aug 2026 23:58:57 +0400 ԲԱՑ…

22 րոպե ago

Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան

Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան Thu, 20 Aug 2026…

36 րոպե ago

Նեթանյահու․ Սիրիայի ավիաբազայի վրա հարձակումն ուղերձ էր Թուրքիային

Նեթանյահու․ Սիրիայի ավիաբազայի վրա հարձակումն ուղերձ էր Թուրքիային Thu, 20 Aug 2026 23:30:48 +0400 Իսրայելի…

51 րոպե ago

43-ամյա տղամարդ է ձերբակալվել

43-ամյա տղամարդ է ձերբակալվել Thu, 20 Aug 2026 23:15:55 +0400 ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․ «Երևանի…

1 ժամ ago

Փաշինյանը Տիգրանաշենն է հանձնում, Վահագն Ալեքսանյանը Լևոն Քոչարյանի խոսափողը անջատում, օրվա գլխավոր լուրերը

Փաշինյանը Տիգրանաշենն է հանձնում, Վահագն Ալեքսանյանը Լևոն Քոչարյանի խոսափողը անջատում, օրվա գլխավոր լուրերը Thu, 20…

1 ժամ ago

Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Thu, 20 Aug 2026…

2 ժամ ago