Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

ԲՏԱ նախարարության անունը փոխելու են

ԲՏԱ նախարարության անունը փոխելու են

Thu, 20 Aug 2026 11:41:36 +0400


Փաշինյանը կառավարության նիստում առաջարկել է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ այն դարձնելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։

Նրա խոսքով՝ նախարարության անվան փոփոխությունը պայմանավորված է արհեստական բանականության արագ զարգացմամբ և հասարակական ու պետական կյանքի տարբեր ոլորտներում դրա ազդեցության ընդլայնմամբ։

Փաշինյանը նշել է, որ արհեստական բանականությունն արդեն աստիճանաբար դառնում է առօրյա իրականության մաս, ինչի պայմաններում անհրաժեշտ է պետական մակարդակով ձևավորել համապատասխան կառույցներ և ինստիտուցիոնալ մեխանիզմներ։

Նախատեսվում է նաև նախարարության կազմում ստեղծել արհեստական բանականության գրասենյակ։ Նոր կառույցի ձևավորումը, ըստ վարչապետի ներկայացրած մոտեցման, պետք է նպաստի արհեստական բանականության ոլորտում պետական քաղաքականության համակարգմանը և նոր տեխնոլոգիական ուղղության ինստիտուցիոնալ զարգացմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախագահների հրաժեշտի նամակը․ եւս մեկ ամերիկյան պետական սիմվոլ

Նախագահների հրաժեշտի նամակը․ եւս մեկ ամերիկյան պետական սիմվոլ Thu, 12 Nov 2026 21:00:20 +0400 Ամերիկյան …