Չորեքշաբթի , 30 Սեպտեմբերի 2026

Կհանդիպեն Թուրքիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարները

Կհանդիպեն Թուրքիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարները

Thu, 20 Aug 2026 12:00:37 +0400


Թուրքիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի արտգործնախարարների հանդիպում է նախատեսվում օգոստոսին Ստամբուլում, հայտնում է Türkiye թերթը։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, անվտանգությունն ու կայունությունը, հակամարտությունների կանխարգելումը, ինչպես նաև կարգավորման դիվանագիտական ​​մեխանիզմների ամրապնդման ուղիները։

«Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պակիստանցի իր գործընկեր Մուհամմադ Իսհաք Դարին հրավիրել է Թուրքիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի մասնակցությամբ արտգործնախարարների տարածաշրջանային հանդիպմանը, որը կկայանա այս ամիս Ստամբուլում», – ասվում է հրապարակման մեջ։

Առաջիկա հանդիպումը կլինի չորս երկրների միջև դիվանագիտական ​​համակարգման շարունակությունը։
Ավելի վաղ Թուրքիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի արտգործնախարարները հանդիպում են ունեցել Կահիրեում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է

Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է Tue, 29 Sep 2026 19:45:18 +0400 Թուրքիայի …