Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Պաշտպանության նախարարին մեղադրել են տվյալներ թաքցնելու մեջ

Պաշտպանության նախարարին մեղադրել են տվյալներ թաքցնելու մեջ

Thu, 20 Aug 2026 17:30:51 +0400


Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը փորձում է ամերիկյան հասարակությունից թաքցնել այն, որ Իրանը հարվածներ է հասցրել ու ոչնչացրել Մերձավոր Արեւելքում ամերիկյան ռազմածովային ուժերի գլխավոր մատակարարումների բազան։ Դա իր հերթին անհանգստություններ է առաջացրել USS Abraham Lincoln ավիակիր ռազմական հածանավի վրա ծառայող ամերիկացի զինվորականների մոտ։ Այս մասին հայտնում է MS Now-ն։

Համաձայն հաղորդման Իրանը հարվածել է ամերիկյան լոգիստիկ կենտրոնին, որը գտնվում է Բահրեյնում, որի հետեւանքով ոչնչացել է ռազմակայանի զգալի մասը։ Դա իր հերթին բերել է նրան, որ խաթարվեն Մերձավոր Արեւելքում եղած ամերիկյան ռազմածովային ուժերի մատակարարումները եւ բերեն ավիակիր ռազմական նավերի վրա հատկապես եղած ռեսուրսների սպառմանը եւ զինվորականների շրջանում մտահոգությունների ուժգնանալուն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն ահռելի կորուստներ է կրում Իրանի դեմ պատերազմում

ԱՄՆ-ն ահռելի կորուստներ է կրում Իրանի դեմ պատերազմում Wed, 16 Sep 2026 12:30:40 +0400 Իրանական …