Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Ձևական պրոցեսներ են լինելու, եթե դա չլինի

Ձևական պրոցեսներ են լինելու, եթե դա չլինի

Fri, 21 Aug 2026 11:31:24 +0400


ԱԺ-ում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիանա Մանուկյանը հայտարարել է, որ պետական կառույցների կողմից ներկայացվող հաշվետվությունները պետք է ոչ միայն ամփոփեն կատարված աշխատանքը, այլև ունենան կոնկրետ հետևանքներ։

Օգոստոսի 21-ին խորհրդարանում հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ Մանուկյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ընդգծել է, որ հաշվետվությունների ներկայացումը չպետք է սահմանափակվի միայն ցուցանիշների և թվերի հրապարակմամբ։

Նրա խոսքով՝ եթե հաշվետվության արդյունքում պարզվում է, որ որևէ աշխատանք չի կատարվել կամ պատշաճ մակարդակով չի իրականացվել, ապա պետք է պարզել պատճառները և պատասխանատուներին։

Մանուկյանի գնահատմամբ՝ յուրաքանչյուր նման դեպքից հետո անհրաժեշտ է հասկանալ, թե ով է պատասխանատու թերացման համար, ինչու չի կատարվել նախատեսված աշխատանքը և ինչ քայլեր են ձեռնարկվելու ստեղծված իրավիճակը շտկելու համար։

Նա շեշտել է, որ հաշվետվությանը պետք է հաջորդեն նաև համապատասխան գործողություններ և պատասխանատվություն։ Հակառակ դեպքում, նրա համոզմամբ, նույն խնդիրները շարունակվելու են, իսկ հաշվետվությունների ներկայացումը վերածվելու է ձևական գործընթացի՝ առանց իրական արդյունքի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՄԻՊ-ը շատ աշխատանք ունի կատարելու

«Հրապարակ»․ ՄԻՊ-ը շատ աշխատանք ունի կատարելու Sat, 27 Jun 2026 10:45:08 +0400 ՄԻՊ Անահիտ Մանասյանը, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով