Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռում ստացվել են շնորհավորական ուղերձներ և գրություններ

Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռում ստացվել են շնորհավորական ուղերձներ և գրություններ

Fri, 21 Aug 2026 17:26:42 +0400


Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեկեկատվական համակարգից:

Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 75-ամյա հոբելյանի բերկրալի առիթով այցելեցին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները, միաբաններն ու քահանաները, ինչպես նաև Մայր Աթոռի պաշտոնեությունը:

Իրենց որդիական սերն ու շնորհավորանքները բերելով Հայոց Հայրապետին՝ ներկաները մաղթեցին կենաց արևշատություն, քաջառողջություն և արդյունավոր ու անսասան հովվապետություն՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի և ի զորացումն Հայրենիքի:

Նորին Սրբությունը, իր երախտագիտությունը հայտնելով ջերմ խոսքերի ու բարի մաղթանքների համար, ի դեմս ներկաների Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը ուղղեց հոգևոր ծառայության մեջ իրեն լծակից եկեղեցականաց դասին ամբողջանվեր ու նախանձախնդիր սպասավորության համար՝ հորդորելով զորավոր հավատքով, ամուր կամքով ու սիրով շարունակել իրենց սրբազան առաքելությունը հանուն Հայոց Եկեղեցու պայծառության և աշխարհասփյուռ ժողովրդի բարօրության:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ նաև Մայր Աթոռի պաշտոնեության անսակարկ նվիրումին ու հավատարիմ ծառայությանը՝ ի խնդիր հայության ազգային-հոգևոր կյանքի շինության ու պայծառության։

Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռում ստացվել են բազում շնորհավորական ուղերձներ և գրություններ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վեհափառն ընդունել է Քրիստոնյա գործարարների միության անդամներին․ Մայր Աթոռ

Վեհափառն ընդունել է Քրիստոնյա գործարարների միության անդամներին․ Մայր Աթոռ Wed, 19 Aug 2026 19:28:59 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով