Ուրբաթ , 21 Օգոստոսի 2026

Առևանգված աղջկա ընտանիքի նկատմամբ ճնշումներ են գործադրվում

Առևանգված աղջկա ընտանիքի նկատմամբ ճնշումներ են գործադրվում

Fri, 21 Aug 2026 19:45:04 +0400


Գրել էինք, որ Վերին Դվին համայնքում 18-ամյա աղջկա են առևանգել։ Առևանգող տղան ցանկանում էր ամուսնանալ աղջկա հետ և որոշել էր հարցը լուծել` փախցնելով, իսկ աղջիկը, որ նշանված է այլ երիտասարդի հետ, դիմադրել է։ 3 օր անց աղջիկը կարողացել է համոզել իրեն առևանգողին, որ իրեն ոստիկանություն տանի` ինքը կգրի, որ բողոք չունի եւ թեման կփակվի, սակայն ոստիկանությունում աղջիկը հայտնել է, որ իրեն իր կամքին հակառակ են առևանգել, ինչից հետո տղան ձերբակալվել է։ Վերջինս այս պահին էլ անազատության մեջ է գտնվում, իսկ նրա հարազատները ճնշում են գործադրում աղջկա ընտանիքի վրա, որ վերջինս բողոքը հետ վերցնի։ Աղջկա հարազատներից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ընտանիքն ահաբեկված է. «18-ամյա աղջիկը հայր չունի, իրենից փոքր անչափահաս եղբայր ունի ու մայր, իրենց քեռիներն ու մորական պապիկն են տիրություն անում: Առևանգողի հարազատներն էլ մտածում են, դե` անտեր երեխեք են, ճնշում են գործադրում, որ գնան դիմումը հետ վերցնեն։ Դեռ չգիտեմ որքան կդիմանան, անընդհատ գնում գալիս են աղջկա տուն, քեռիների տուն, խնդրում, համոզում, պահանջում, անգամ ավելի հեռուն են գնացել սպառնալիքները: Այսօր փորձել են քեռիներից մեկի տունը հրկիզել։ Բայց ընտանիքը վախենում է խոսել, բարձրաձայնել, մտածում են` ավելի հեռուն կարող են գնալ ու իրենց վնասել, այս ճնշմանը չգիտենք, թե ինչքան կդիմանան»։ Այսինքն, այս երկրում իրավապահներ չկան, ոչ ոք չի մտածում տուժողների պաշտպանության մասին:

Մենք կապ հաստատեցինք նաև աղջկա քեռիներից մեկի՝ Զոհրապի հետ, ով հաստատեց տեղեկությունը, որ իր եղբոր տանը կից շինությունում այսօր հրդեհ է բռնկվել. «Այո, այսօր հրդեհ եղել է, բայց ես չեմ կապում դա դիտավորության հետ, հրդեհն ամեն ինչից էլ կարող է լինել, չեմ կարծում որ դիտավորություն է»։ Հարցին՝ աղջիկն իր դիմումը հե՞տ է վերցրել ոստիկանությունից, նա պատասխաեց․ «Ես այս պահին աշխատանքի եմ, իմ տվյալներով դիմումը հետ չի վերցրել, մնացածը չգիտեմ»։ Զրույցն ընդհատվեց, ու մեր զանգերին նա այլևս չպատասխանեց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանում նորածին աղջիկ երեխաներին սկսել են անվանակոչել «Մարիամ»

Ադրբեջանում նորածին աղջիկ երեխաներին սկսել են անվանակոչել «Մարիամ» Sun, 16 Aug 2026 22:00:57 +0400 Ադրբեջանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով