Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Որդուն պատժելու համար՝ հրկիզել է նրա մեքենան

Որդուն պատժելու համար՝ հրկիզել է նրա մեքենան

Fri, 21 Aug 2026 22:00:03 +0400


Ռուսական Բլագովեշչենսկում հայրը պատժելու համար որդուն այն բանի համար, որ նա անընդհատ ճանապարհային երթեւեկության կանոններն են խախտում եւ «ակտավորվում»՝ հրկիզել է նրա մեքենան։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Հայտնի է, որ որդու մեքենան այրող տղամարդը հիսուն տարեկան է։ Այդ կերպ նա որոշել է պատժել կարգախախտ որդուն եւ հասկացնել, թե ճանապարհներին «ճըռիկ-վըռիկ» անելը կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ։ Սակայն որդու փոխարեն՝ հայրն է ստիպված եղել «դասեր քաղել»։ Հայտնվել է իրավապահների տեսադաշտում։ Նրան մեղադրել են կանխամտածված հրկիզում իրականացնելու մեջ։ Տղամարդը ձերբակալվել է։ Եթե դատարանը մեղադրական ակտ կայացնի, տղամարդը ճաղերի հետեւում կմնա 5 տարի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ

Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Wed, 15 Jul 2026 22:00:49 +0400 …