Կիրակի , 13 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը կրկնօրինակում է Նիկոլ Փաշինյանին

«Հրապարակ»․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը կրկնօրինակում է Նիկոլ Փաշինյանին

Sat, 22 Aug 2026 09:45:17 +0400


Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը նախընտրական շրջանում կրկնում է հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելակերպը։ Նիկոլ Փաշինյանը 2025-ի վերջին կտրուկ մերժում էր թոշակառուների թոշակի չափերն ավելացնելու գաղափարը, սակայն ԱԺ ընտրությունների նախաշեմին անակնկալ կերպով թոշակները 10 հազար դրամով ավելացրեց։ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանն էլ տարվա կեսին՝ օգոստոսի 3-ին, համայնքի ավագանու արտահերթ նիստ հրավիրեց, առաջարկություն ներկայացրեց, որ սեպտեմբերից համայնքի տարածքում աշակերտներն ու ուսանողներն անվճար օգտվեն համայնքային տրանսպորտից, ինչն առաջ մերժում էր: Նիկոլ Փաշինանը ներկուսակցական հարցման՝ փրայմերիզի անվան տակ պետբյուջեի փողերով, ըստ էության, անօրինական քարոզարշավ արեց։

Դավիթ Սարգսյանն էլ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում համայնքի բնակիչներին ծանուցել է, որ օգոստոսի 25-ին եւ 26-ին ինքը լինելու է համայնքի բոլոր՝ 6 գյուղական բնակավայրերում, բնակավայրերի վարչական շենքերում եւ սահմանված ժամանակացույցով հանդիպելու է բնակիչների հետ, լսելու է նրանց կողմից բարձրացվող հարցերը:

Նախորդ անգամ Դիլիջան համայնքի ավագանու համամասնական ընտրությունները կայացել են 2021թ․ հոկտեմբերի 17-ին, տրամաբանական կլիներ, որ այս տարի դրանք նշանակվեին սեպտեմբերի 27-ին։ Սակայն Տավուշի ՔՊ-ական մարզպետ Հայկ Ղալումյանը սպասել է, որ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու ավագանին համայնքի բյուջեի հաշվին օգոստոսի 3-ին լավություն անեն ընտրողներին` որոշեն անվճար տեղափոխել ուսանողներին, եւ դրա հաջորդ օրը՝ օգոստոսի 4-ին, մարզպետը որոշել է Դիլիջան համայնքի ավագանու ընտրությունները նշանակել հոկտեմբերի 25-ին։ Սա արվել է, որ բարեգործության արգելքի տակ չընկնեն: Մարզպետը Դիլիջանի ավագանու ընտրությունները հոկտեմբերի 25-ին է նշանակել, որպեսզի ՔՊ-ական համայնքապետը հասցնի համայնքի գյուղերի բնակիչների հետ հանդիպումների անվան տակ հավելյալ, ոչ պաշտոնական քարոզարշավ անցկացնել, ինչն էլ Դավիթ Սարգսյանն անում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դիլիջանի բնակիչները բակերում մորթված անասունների միսն են ուտում

Դիլիջանի բնակիչները բակերում մորթված անասունների միսն են ուտում Fri, 11 Sep 2026 22:15:06 +0400 Տուրիստական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով