Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Բլոգերին դատի են տվել

Բլոգերին դատի են տվել

Sat, 22 Aug 2026 11:00:15 +0400


Ռուսական «Ռոսկոմնադզոր» գերատեսչական վերահսկիչ մարմինը դատի է տվել բլոգեր Դինա Սաեւային (իսկական անունը՝ Մադինա Իսրոիլովա)՝ ինտերնետ գովազդի հետ կապված վճարելիք պարտավորությունները չկատարելու եւ պարտքեր կուտակելու համար։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Սվերդլովի մարզի Արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել բռնագանձել բլոգրից 99 հազար ռուբլի։

Բացի այդ, նա պարտավոր է նաեւ ութ հազար ռուբլի պետական տուրք վճարել։ Բլոգերը կարող է վճռի պատճենը ստանալուց 10 օրվա ընթացքում ներկայացնել առարկություններ։ Եթե վճարումը բարեխղճորեն կատարվի, ապա բռնագանձում չի իրականացվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ Sat, 12 Sep 2026 08:45:07 +0400 Նիկոլ Փաշինյանն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով