Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

Ազգովի փորձությունների միջով ենք անցնում․ Գարեգին Բ

Ազգովի փորձությունների միջով ենք անցնում․ Գարեգին Բ

Sat, 22 Aug 2026 11:28:42 +0400


Գարեգին Երկրորդի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր ի հայրենիս և ի սփյուռս,
Երախտագետ սրտով Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում ձեզ Մեր ծննդյան տարեդարձի առիթով հղած ջերմ շնորհավորանքների, անկեղծ մաղթանքների և զորակցության խոսքերի համար։

Գոհություն և փառք Երկնավորին, որ շնորհը պարգևեց Մեզ ծառայելու Իր Սուրբ Եկեղեցուն, ընտրյալ մեր ազգին և Տերունադրոշմ հայրենիքին՝ մշտապես ունենալով զորակցությունը բարեպաշտ մեր ժողովրդի, մեր հոգևորականաց և բարերար հայորդիների։

Ազգովի փորձությունների միջով ենք անցնում, սակայն, վստահ ենք, որ ամուր հավատով և միասնականությամբ կարող կլինենք հաղթահարել կյանքի բոլոր նեղությունները՝ ապավինելով սուրբգրային ճշմարտության․ «Երանի՛ այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է, երանի՛ այն ժողովրդին, որին ընտրեց իբրև իրեն ժառանգություն» (Սաղմ․32․12)։

Մեր հանապազ հայցն է առ Աստված, որ խաղաղ ու ապահով պահի ու պահպանի հայրենի մեր երկիրը, պայծառ՝ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, օրհնելով օրհնի, առաջընթաց և շնորհառատ կյանք պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարեւորը ոչ թե անձերն են, այլ՝ կառույցներն ու ավանդույթները․ ի գիտություն ՔՊ-ականների

Կարեւորը ոչ թե անձերն են, այլ՝ կառույցներն ու ավանդույթները․ ի գիտություն ՔՊ-ականների Fri, 07 Aug …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով