Մեծամորի ԱԷԿ-ի մասին կեղծ պնդումները հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու փորձ են․ Զախարովա

Մեծամորի ԱԷԿ-ի մասին կեղծ պնդումները հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու փորձ են․ Զախարովա

Sat, 22 Aug 2026 20:33:06 +0400


«Մեծամորի ատոմային էլեկտրակայանը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի առանցքային բաղադրիչն է. դրա փակումը միայն կմեծացնի հանրապետության էներգետիկ կախվածությունն այլ պետություններից», ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Մեծամորի ԱԷԿ-ն արտադրում է էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։ Մատչելի էլեկտրաէներգիայի կայուն արտադրությունը երկար տարիներ հանրապետությանը հնարավորություն է տվել խթանել տեխնոլոգիական առաջընթացը և զարգացնել արդյունաբերությունը։

Ժամանակակից աշխարհում, հատկապես հաշվի առնելով մի շարք եվրոպական երկրների անհաջող փորձը՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու հարցում, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության գործոն է։

Մոսկվան Մեծամորի ԱԷԿ-ի հետ կապված անվտանգության ենթադրյալ սպառնալիքների մասին շրջանառվող լուրերը դիտարկում է որպես ռուս-հայկական էներգետիկ հարաբերություններում սեպ խրելու, ինչպես նաև տարածաշրջանի համար վնասակար և անվտանգության տեսանկյունից ռուսականին էապես զիջող արևմտյան նախագծերն ու տեխնոլոգիաները խթանելու փորձ»,- նշել է Զախարովան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օրինականացրել են «լրտեսների որսը»

Օրինականացրել են «լրտեսների որսը» Sat, 22 Aug 2026 22:30:18 +0400 Իրանի խորհրդարանը հավանություն է տվել…

4 րոպե ago

Որոշ ուսադիր կրողներ զարմացնում են քրեական ենթամշակույթի խորագիտությամբ ու կենսափորձի դրսևորումներով

Որոշ ուսադիր կրողներ զարմացնում են քրեական ենթամշակույթի խորագիտությամբ ու կենսափորձի դրսևորումներով Sat, 22 Aug 2026…

19 րոպե ago

Կարևոր հայտարարություն արեց

Կարևոր հայտարարություն արեց Sat, 22 Aug 2026 22:00:51 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է,…

33 րոպե ago

Աննորմալությունների շղթա

Աննորմալությունների շղթա Sat, 22 Aug 2026 21:45:49 +0400 Համաձայն եմ «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, հասարակական գործիչ…

48 րոպե ago

Իրանը հարևաններից անվտանգության վերաբերյալ հաղորդագրություններ է ստանում

Իրանը հարևաններից անվտանգության վերաբերյալ հաղորդագրություններ է ստանում Sat, 22 Aug 2026 21:30:37 +0400 Մերձավոր Արևելքում…

1 ժամ ago

Դատարանն անօրինական է համարել Թրամփի՝ նաև Հայաստանին վերաբերող որոշումը

Դատարանն անօրինական է համարել Թրամփի՝ նաև Հայաստանին վերաբերող որոշումը Sat, 22 Aug 2026 21:16:01 +0400…

1 ժամ ago