Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

Դատարանն անօրինական է համարել Թրամփի՝ նաև Հայաստանին վերաբերող որոշումը

Դատարանն անօրինական է համարել Թրամփի՝ նաև Հայաստանին վերաբերող որոշումը

Sat, 22 Aug 2026 21:16:01 +0400


ԱՄՆ դաշնային դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրներից կասեցնելու որոշումը, այդ թվում՝ Հայաստանից դիմողներին։

Reuters-ի տվյալներով՝ Նյու Յորքի Հարավային շրջանի դատավոր Ջանեթ Վարգասը քաղաքականությունը համարել է «ակնհայտորեն անօրինական»՝ նշելով, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գերազանցել է իր լիազորությունները և խախտել դաշնային ներգաղթային օրենքը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ Պետդեպը հունվարին հայտարարել է ներգաղթային վիզաների մշակման կասեցման մասին։

Դատավորը նշել է, որ արգելքը գործնականում սահմանափակում է վիզաների տրամադրումը միայն դիմորդի քաղաքացիության հիման վրա և հակասում է ներգաղթային վիզաների մշակման օրենսդրական գործընթացին։

Քաղաքականության դեմ հայցը ներկայացրել են մարդու իրավունքների կազմակերպությունները, ներգաղթային վիզաների դիմորդները և ԱՄՆ քաղաքացիները, որոնք հովանավորել են իրենց հարազատների տեղափոխությունը։

Պետքարտուղարությունը դեռևս չի մեկնաբանել դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ սահմանափակումներ են կիրառվել հետևյալ երկրներում՝ Աֆղանստան, Ալբանիա, Ալժիր, Անտիգուա և Բարբուդա, Հայաստան, Ադրբեջան, Բահամյան կղզիներ, Բանգլադեշ, Բարբադոս, Բելառուս, Բելիզ, Բութան, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Կամբոջա, Կամերուն, Կաբո Վերդե, Կոլումբիա, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն, Կուբա, Դոմինիկա, Եգիպտոս, Էրիթրեա, Եթովպիա, Ֆիջի, Գամբիա, Վրաստան, Գանա, Գրենադա, Գվատեմալա, Գվինեա, Հայիթի, Իրան, Իրաք, Կոտ դ’Իվուար, Ճամայկա, Հորդանան, Ղազախստան, Կոսովո, Քուվեյթ, Ղրղզստան, Լաոս, Լիբանան, Լիբերիա, Լիբիա, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Մոնղոլիա, Չեռնոգորիա, Մարոկկո, Մյանմա, Նեպալ, Նիկարագուա, Նիգերիա, Պակիստան, Կոնգոյի Հանրապետություն, Ռուսաստան, Ռուանդա, Սենթ Քիթս և Նևիս, Սենթ Լյուսիա, Սենթ Վինսենթ և Գրենադիններ, Գրենադիններ, Սենեգալ, Սիեռա Լեոնե, Սոմալի, Հարավային Սուդան, Սուդան, Սիրիա, Տանզանիա, Թաիլանդ, Տոգո, Թունիս, Ուգանդա, Ուրուգվայ, Ուզբեկստան և Եմեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփի փեսան Իրանի հարցով ուշագրավ հայտարարություն է արել

Թրամփի փեսան Իրանի հարցով ուշագրավ հայտարարություն է արել Tue, 18 Aug 2026 11:30:49 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով