Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Ծառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին

Ծառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին

Sun, 23 Aug 2026 10:15:28 +0400


UFC-ի բրազիլացի մարտիկ Մաուրիսիո Ռուֆին կիսվել է իր սպասումներով Արման Ծառուկյանի հետ առաջիկա մենամարտից, որը կկայանա սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարի շրջանակում։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Ըստ բրազիլացու՝ Ծառուկյանը UFC-ի թեթև քաշային կարգի ամենալուրջ և ամենավտանգավոր մրցակիցներից մեկն է։ Ռուֆին նշել է նաև, որ սպասվող դիմակայությունից առաջ հատուկ աշխատել է իր ըմբշամարտի հմտությունների բարելավման ուղղությամբ։

«Ես միշտ ցանկանում եմ ավելի լավը դառնալ։ Գիտեմ, որ լավ եմ տիրապետում ըմբշամարտին, բայց ավելի լավ է ցույց տամ իմ բարելավումներն այդ ուղղությամբ։ Գիտեմ, որ Արմանն ուժեղ մարտիկ է։ Հավանաբար, Ծառուկյանը UFC-ի թեթև քաշային դիվիզիոնի ամենավտանգավոր մարտահրավերն է։ Ես շատ եմ մարզվել այս մենամարտի համար, բայց գերադասում եմ շատ չխոսել, այլ ամեն ինչ ապացուցել օկտագոնում»,- Ռուֆիի խոսքերն է մեջբերում UFC on Paramount-ը:

Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարում հանդիպելով Դեն Հուկերին։ Այդ մենամարտն ավարտվել է հայ մարտիկի հաղթանակով. նա երկրորդ ռաունդում խեղդող հնարքով պարտության է մատնել մրցակցին։ Պրոֆեսիոնալ կարիերայում Ծառուկյանի ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։

Մաուրիսիո Ռուֆին, իր հերթին, գոտեմարտին մոտենում է տպավորիչ հաղթանակից հետո։ Նա իր վերջին մենամարտն անցկացրել է 2026 թվականի հունիսին կայացած մրցաշարում՝ ուժերը չափելով տիտղոսի նախկին հավակնորդ Մայքլ Չենդլերի դեմ։ Բրազիլացին տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել արդեն առաջին ռաունդում։ Նրա հաշվին ընդհանուր առմամբ գրանցված է 14 հաղթանակ և 2 պարտություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աննորմալությունների շղթա

Աննորմալությունների շղթա Sat, 22 Aug 2026 21:45:49 +0400 Համաձայն եմ «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, հասարակական գործիչ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով