Երկուշաբթի , 5 Հոկտեմբերի 2026

Աշխարհի նախկին չեմպիոն բռնցքամարտիկին գտել են մահացած

Աշխարհի նախկին չեմպիոն բռնցքամարտիկին գտել են մահացած

Sun, 23 Aug 2026 12:00:23 +0400


Բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Զոլանի Տետեին գտել են մահացած իր տան մոտ՝ Մդանստանե քաղաքում։ Այս մասին հայտնում է SABC ռադիոկայանը։

Տետեն վերադառնալիս է եղել ավտոմեքենայով մարզումից եւ կանգնել է իր տան դարպասի մոտ, սպասելով, թե երբ է բացվելու դարպասը։ Այդ պահին երկու զինված տղամարդիկ են մոտեցել մեքենային եւ հրազենային կրակ բացել, որի արդյունքում՝ 38-ամյա Տետեն մահացել է ստացած վիրավորումից։ Ոստիկանությունը սկսել է հետաքննություն։ Արվում են համապատասխան գործողություններ՝ հանցագործներին հայտնաբերելու եւ ձերբակալելու համար։

Տետեն աշխարհի չեմպիոն է դարձել 2014-15 թթ, ըստ WBO վարկածի։ Նաեւ ամենից արագ նորակուտի հասցնելու դրվագով դարձել է Գինեսի ռեկորդակիր՝ 11 վայրկյան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել (լուսանկարներ)

ԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել (լուսանկարներ) Thu, 01 Oct …