Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Աննախադեպ քանակի աղանդավորներ են հավաքվել Երևանում

Աննախադեպ քանակի աղանդավորներ են հավաքվել Երևանում

Sun, 23 Aug 2026 13:45:59 +0400


Երևանի Մարզահամերգային համալիրում արդեն մի քանի օր է՝ միջազգային կոնֆերանս է ընթանում, որին, մեր տեղեկություններով, մասնակցում են տարբեր երկրներից ժամանած կրոնական կազմակերպությունյունների ներկայացուցիչներ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ միջոցառումը կրոնական բնույթ ունի և մասնակիցները աղանդավորական շարժումների հետևորդներ են։ Կոնֆերանսը մի քանի մասից է բաղկացած, արդեն տեղի է ունեցել հայալեզու կոնֆերանսը, իսկ այսօր տեղի է ունենում ռուսալեզու կոնֆերանսը։

Միջոցառման և դրա կազմակերպիչների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեցինք համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանին, որը, սակայն, չցանկացավ որևէ հարցի պատասխանել, նշելով. «Աշխատանքային օրով զանգեք, կխոսենք»։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ միջոցառումը կարող է կազմակերպած լինել Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած հիմնադրամը:

Հատկանշական է, որ աղանդավորական կոնֆերանսին զուգահեռ Հայաստանում ավելի է սրվել նաև Եկեղեցու դեմ տարվող արշավը։ Այս օրերին ընթանում է Վեհափառի դեմ հարուցված քրեական գործը, իսկ Կառավարությունում և Ազգային ժողովում, իրենց անմիջական գործառույթները թողած, օրակարգ են բերել Եկեղեցու «բարեփոխման» հարցը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով