Մահացել է Կայա Կալլասի հայրը․ Էստոնիայի վարչապետն է եղել
Sun, 23 Aug 2026 14:30:38 +0400

78 տարեկան հասակում մահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ Կալլասը՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հայրը։
Այդ մասին նրա դուստրը լհայտնել է Instagram-ում։
«Խորը վշտով հայտնում եմ, որ իմ սիրելի հայրը՝ Սիյմ Կալլասը, մահացել է այսօր երեկոյան», – երեկ գրել է Կալլասը։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը ընդգծել է քաղաքական գործչի նշանակալի ներդրումը երկրի անկախության վերականգնման գործում: Նրա վարչապետության ընթացքում Էստոնիան ավարտել է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր