Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Թուրքիայում շատերը չեն հավանում Թրամփին․ նոր հարցում

Թուրքիայում շատերը չեն հավանում Թրամփին․ նոր հարցում

Sun, 23 Aug 2026 20:15:27 +0400


Թուրքիայում հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «MetroPOLL» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Թուրքիայի զարկերակը. հուլիս 2026» սոցհարցման արդյունքները։ Ըստ այդմ՝ Թուրքիայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ 86%-ը, բացասական վերաբերմունք ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ և նշել է, որ չի հավանում նրան։

Հարցման արդյունքների համաձայն՝ Թրամփին հավանողների թիվը կազմել է ընդամենը 7․6%։ Հարցվածների 4․4%-ը նշել է, որ անտարբեր է, իսկ 2%-ը հայտնել է, որ չի ճանաչում ԱՄՆ նախագահին։ 2026-ի ապրիլի համեմատ հուլիսին Թրամփի նկատմամբ դրական վերաբերմունքը փոքր-ինչ աճել է։ Ապրիլին նրան հավանում էր հարցվածների 6․1%-ը, իսկ չէր հավանում՝ 89․6%-ը։

Թրամփին ամենաշատը չեն հավանում ընդդիմադիր կուսակցությունների համակիրները։ Մասնավորապես, «İYİ» (Լավ) կուսակցության ընտրողների շրջանում չհավանողների ցուցանիշը կազմում է 97%։ Քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) ընտրողների շրջանում այդ ցուցանիշը 96.6% է, իսկ գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ընտրողների շրջանում՝ 89.3%։

Իշխող դաշինքի մաս կազմող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) ընտրողները Թրամփին ամենաշատ հավանող խումբն են. նրանց 16.7%-ը դրական է արտահայտվել ԱՄՆ նախագահի մասին։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) համակիրների շրջանում այդ ցուցանիշը կազմում է 10.2%, նշում է Ermenihaber-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոչ մի ապօրինի կալանք կամ վարչական ճնշում չի կարող ընկճել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վճռականությունը

Ոչ մի ապօրինի կալանք կամ վարչական ճնշում չի կարող ընկճել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վճռականությունը Wed, …