Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

Զրոյից կառուցում ենք Բաքվից դեպի ՀՀ տանող ճանապարհահատվածը․ Ալիև

Զրոյից կառուցում ենք Բաքվից դեպի ՀՀ տանող ճանապարհահատվածը․ Ալիև

Sun, 23 Aug 2026 23:13:18 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տաշքենդում իր ուզբեկ պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է TRIPP նախագծին՝ նշելով, որ դրա շուրջ աշխատանքներն արդեն իսկ ընթանում են։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ալիևը հայտարարել է, որ աշխատանքները սկսվել են նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում՝ նշելով, որ այդ գործընթացի համատեքստում նախատեսվում է ստեղծել միջազգային կոնսորցիում՝ ներդրումներին մասնակցելու, համապատասխան շահույթ ստանալու և այս երթուղով փոխադրման ծավալները երաշխավորելու հետաքրքրված ընկերությունների և երկրների մասնակցությամբ։

«Տեղեկացնեմ, որ աշխատանքներ են ընթանում նաև Հայաստանում. մեր ամերիկացի գործընկերները պարբերաբար տեղեկացնում են մեզ այդ մասին։ Եվ, ինչպես մեզ տեղեկացրել են, շինարարությունը կսկսվի կամ այս տարվա վերջին, կամ հաջորդ տարվա սկզբին Հայաստանում։ Սակայն այնտեղ երկարությունը ընդամենը 42 կիլոմետր է, մինչդեռ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում՝ 194։ Այո, դրա համար էլ մենք սկսել ենք աշխատանքները. մենք այն կավարտենք ամեն դեպքում», – նշել է նա։

Ադրբեջանի ղեկավարի պնդմամբ, «Ադրբեջանի զրոյից կառուցում և արդիականացնում է Բաքվից մինչև Հայաստանի սահմանը գտնվող գործող երկաթուղու մոտավորապես 400 կիլոմետր երկարությամբ հատվածը։ Այս գծի Նախիջևանի հատվածը գրեթե 200 կիլոմետր երկարություն ունի։ Սա կդառնա Միջին միջանցքի զգալի շարունակությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվա-Բաքու հարաբերություններում նոր լարվածություն է սկսվել

Մոսկվա-Բաքու հարաբերություններում նոր լարվածություն է սկսվել Thu, 20 Aug 2026 12:45:04 +0400 Ռուս-ադրբեջանական հարաբերությունները դարձյալ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով