Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Այսօր սկսվում է ԱՄՆ պատմության ամենամեծ «հարձակումն»՝ ընդդեմ Իրանի

Այսօր սկսվում է ԱՄՆ պատմության ամենամեծ «հարձակումն»՝ ընդդեմ Իրանի

Mon, 24 Aug 2026 11:30:18 +0400


Միացյալ Նահանգները արագ կարձագանքի Իրանի հարձակումներին, եթե Իսլամական Հանրապետությունը որոշի Վաշինգտոնի խոստացված «աննախադեպ պատժամիջոցներին» պատասխանել ռազմական սրմամբ։ Այս մասին գրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Financial Times (FT)-ում հրապարակված հոդվածում։

«Եթե ռեժիմի իշխանությունը տնտեսության հետ մեկտեղ թուլանա, Իրանը դիմի ռազմական գործողությունների ԱՄՆ զորքերի կամ Պարսից ծոցում գտնվող իր հարևանների դեմ, մի՛ կասկածեք. նախագահ Թրամփը կպատասխանի արագ և վճռականորեն», – գրել է Բեսենթը։

Նա նաև հավելել է, որ այս փուլում ԱՄՆ նպատակը Իրանին տնտեսապես լիովին մեկուսացնելն է։

Իրանի դեմ տնտեսական գործողության իրականացումն առճակատումը տեղափոխում է իր վերջնական փուլ, ընդգծել է Բեսենթը։

«Մենք այժմ մտնում ենք վերջնական փուլ»։ Արշալույսին (օգոստոսի 24-ին – խմբ.) սկսվում է տնտեսական D-Day-ը՝ հակառակորդի դեմ երբևէ ձեռնարկված ամենամեծ ֆինանսական հարձակումը», -նախարարի խոսքերն է մեջբերում Financial Times-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր հերթին, նախկինում ընդգծել էր, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ տնտեսական պատերազմի անցումը չի բացառում ռազմական տարբերակների պահպանումը որպես պահեստային տարբերակ։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը Թեհրանի դեմ տնտեսական գործողություն է սկսել, քանի որ Իրանը հրաժարվել է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ։

Նախորդ օրը Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային զգուշացրել էր, որ եթե ԱՄՆ տնտեսական ճնշումը շարունակվի, Թեհրանը կարգելափակի նավթի առաքումները Հորմուզի նեղուցով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են անում պետքարտուղար Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը

Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են անում պետքարտուղար Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը Thu, …