«Ուժեղ Հայաստանը» դիմելու է Սահմանադրական դատարան
Mon, 24 Aug 2026 12:18:23 +0400

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ խորհրդարանում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի խախտման վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը կապված է խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացի ընդհատման և դրանից հետո կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկմանը անցնելու հետ։
Կարապետյանի գնահատմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից իրականացված այս գործողությունները հակասում են ԱԺ գործունեությունը կարգավորող սահմանադրական օրենքի պահանջներին, ինչի կապակցությամբ էլ խմբակցությունը պատրաստվում է իրավական գործընթաց սկսել Սահմանադրական դատարանում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր