Հաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել

Հաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել

Mon, 24 Aug 2026 12:15:57 +0400


Բազմամշակութային պատմությամբ և հարուստ հնագիտական ժառանգությամբ հայտնի Թուրքիայի Հաթայ նահանգի Դորթյոլ շրջանում՝ Օզերլի թաղամասում, տարիներ շարունակ անուշադրության մատնված հայկական եկեղեցու պատմական ավերակներ են պահպանվել։ Ենթադրվում է, որ դրանք 1877 թվականին կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավերակներն են։

Թեև կառույցի պաշտոնական անվանումը դեռ հստակեցված չէ, Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի արձանագրությունների համաձայն՝ այն կարող է լինել հենց այդ եկեղեցին։ Պատմական աղբյուրների համաձայն՝ 19-րդ դարի վերջին Օզերլին 300 տուն ունեցող աշխույժ բնակավայր էր՝ 250 հայկական և 50 մուսուլման ընտանիքներով։ Գյուղում գործել են եկեղեցի, դպրոց, շուկա և այլ կառույցներ։

Այսօր եկեղեցու շենքը գտնվում է անմխիթար վիճակում։ Հին տանիքը փլուզվել է, այն ծածկվել է ինքնաշեն փայտե կառուցվածքով և կղմինդրով, իսկ պատուհանները փակվել են բետոնե բլոկներով։ Գլխավոր մուտքի պատմական արձանագրությունը ևս ապամոնտաժվել է։ Կառույցը տարիներ շարունակ օգտագործվել է որպես ախոռ և այծերի ապաստարան, ինչի հետևանքով լրջորեն վնասվել է։

Ենթադրվում է, որ եկեղեցու պահպանության հիմնական խոչընդոտներից մեկը դրա սեփականության անորոշ կարգավիճակն է։ Կադաստրային գրանցումներում այն նշված է որպես «ավերակ շենք և հողատարածք», այլ ոչ թե պատմական կամ կրոնական կառույց։

Այսօր բետոնե բլոկներով փակված պատուհաններով, ներկված, վնասված պատերով և քայքայվող տանիքով եկեղեցին Հաթայի բազմաշերտ պատմական ժառանգության լուռ վկան է՝ կանգնած ամբողջական կորստի վտանգի առաջ։

Նշենք, որ Թուրքիայում մշակութային արժեքների պահպանության օրենսդրության համաձայն՝ մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն չգրանցված կամ գրանցման գործընթացը փակուղի մտած նման կառույցները կարող են պետական պահպանությունից դուրս մնալ՝ օտարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների սահմանափակության, ինչպես նաև սեփականության անձեռնմխելիության հետ կապված իրավական սահմանափակումների պատճառով։ Միևնույն ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինները ևս չեն կարող իրականացնել դրանց վերականգնումը։

Աղբյուր՝ Ակոս

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

10 հազարի առևտուր են անում, 1000 դրամի կտրոն են ստանում

10 հազարի առևտուր են անում, 1000 դրամի կտրոն են ստանում Fri, 30 Oct 2026 11:38:48…

13 րոպե ago

Բողոքները շատ են, օնլայն տաքսիների հարցով մեծ խնդիր կա

Բողոքները շատ են, օնլայն տաքսիների հարցով մեծ խնդիր կա Fri, 30 Oct 2026 11:38:01 +0400…

13 րոպե ago

Հուժկու գրոհ՝ Մոսկվայի ուղղությամբ․ օդանավակայանները փակ են

Հուժկու գրոհ՝ Մոսկվայի ուղղությամբ․ օդանավակայանները փակ են Fri, 30 Oct 2026 11:30:52 +0400 Մոսկվայի քաղաքապետ…

20 րոպե ago

Երբ հասարակությունը կհետաքրքրվի իր ճակատագրին վերաբերող հարցերով

Երբ հասարակությունը կհետաքրքրվի իր ճակատագրին վերաբերող հարցերով Fri, 30 Oct 2026 11:29:12 +0400 Երբ հասարակությունը…

22 րոպե ago

Նարեկ Կարապետյանը՝ օնլայն տաքսի ծառայությունների խնդիրների մասին

Նարեկ Կարապետյանը՝ օնլայն տաքսի ծառայությունների խնդիրների մասին Fri, 30 Oct 2026 11:26:36 +0400 Օնլայն տաքսի…

25 րոպե ago

«Հրապարակ». Վարչական միավորները պետք է հոգան միայնակների թաղման ծախսերը

«Հրապարակ». Վարչական միավորները պետք է հոգան միայնակների թաղման ծախսերը Fri, 30 Oct 2026 11:15:25 +0400…

36 րոպե ago