Ադրբեջանից դեպի Հայաստան նոր բեռնափոխադրում է արվել․ մանրամասներ
Mon, 24 Aug 2026 12:24:18 +0400

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով իրականացվել է ևս մեկ տարանցիկ մատակարարում։
Օգոստոսի 24-ին Բիլաջարի կայարանից դեպի Հայաստան է ուղարկվել 7 վագոն, որոնք տեղափոխում են 242 տոննա պրոպան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մինչև օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով մատակարարվել է ավելի քան 50,000 տոննա հացահատիկ, մոտ 9,000 տոննա պարարտանյութ, 1,172 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան արտահանվել է մոտ 15,000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5,000 տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր